Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Շիֆը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակ է ուղղել թուրք ժողովրդին. «Ամերիկայի Ձայն»

Ապրիլ 10,2014 11:27

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» (H. Res. 227) բանաձևի հիմնական հեղինակ Ադամ Շիֆը չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել թուրք ժողովրդին հասցեագրված բաց նամակով:
Ստորև ներկայացվում է թուրք ժողովրդին հասցեագրված նամակի տեքստն ամբողջությամբ.

«Բաց նամակ թուրք ժողովրդին:

Այսօր ես գրում եմ ձեզ մի թեմայի շուրջ, որը չափազանց մեծ նշանակություն ունի մեր երկու պետությունների համար: Այս թեմայի մասին ձեզանից շատերը, մանավանդ երիտասարդ սերունդը, շատ քիչ կարող են տեղյակ լինել, քանի որ այն համարվում է աշխարհի պատմության մի էջ, որը թաքցնելու ուղղությամբ ձեր երկրի կառավարությունը հսկա ջանքեր է գործադրել:

Թուրքիան նեոլիթյան ժամանակներից ցայսօր գտնվել է քաղաքակրթության կենտրոնում, և ձեր արվեստը, մշակությունը և գիտության ձեռքբերումները հարստացրել են աշխարհը:
Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930