Չնայած այն բանին, որ կառավարության կայքէջում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնը նշված է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, բայց այսօր, քիչ առաջ սկսված կառավարության նիստը վարում է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը անհայտ պատճառներով կառավարության նիստին ներկա չէր:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը ապրիլի երեքին ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ