Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը

Ապրիլ 10,2014 11:07
ardaradatutyun

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ք. Երևան, Հալաբյան փ. 41ա հասցեով կամ էլեկտրոնային հասցեի միջոցով:

Հանձնաժողովի քարտուղարությունը Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների անցկացման ժամկետների և ձևաչափի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ
    Վերահաստատելով, որ ԻՐԱՎ հայության համար ընդունելի ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ոչ մի օրենք չի կարող օրինական լինել, եթե այն չի բխում ազգային ավանդույթներից ու ազգային հոգեկերտվածքից,
    որ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՆՏՐՏՈՒՔԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵԶ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՆՈՐ, ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ԱՌԱՋ, ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԱՅՆ ԿԱՆԽԵԼՈՒ, ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ – ՊԼԱՆԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝

    ՀՀ քաղաքական վերնախավին ու վերջինիս հետ համագործակցող ներքին ու արտաքին կառույցներին հիշեցնում ենք, որ սույն գրությանը կից հայտարարության դրույթները ողջամիտ ժամկետում հաշվի չառնելու դեպքում թե վարչախմբի եւ թե, հատկապես , նրան ըստ էության սպասարկող – պատսպարողի դեր ստանձնած ընդդիմություն կոչվածի գործողությունները կդրվեն կասկածի տակ, եւ, բնականաբար, անխուսափելի կդառնա հնարավոր բոլոր միջոցներով նրանց իշխանությունից եւ իշխանության մատույցներից հեռացնելը:
    Ուստի, դիմելով աշխարհասփյուռ ԻՐԱՎ հայությանը՝ մինչեւ 2014 թվականի փետրվարի 25 – ը հայտարարում ենք նախապատրաստական փուլ եւ ակնկալում հետեւողական քննարկումներ:
    Քննարկումներից հետո կձեւավորվի նախաձեռնող խմբի նոր, ընդլայնված կազմ:
    ԱԶԱՏ ՀԱՅՔ
    31 հունվարի 2014 թ.
    Երեւան

    Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
    https://azathaiq.blogspot.com/search?updated-min=2014-01-01T00:00:00%2B04:00&updated-max=2015-01-01T00:00:00%2B04:00&max-results=4
    Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի և հատկապես կառավարության մի որոշման դեմ համախմբված ու պայքարի ելած կուսակցությունների, քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչների, լրատվամիջոցների համար

    Ժամանակը ուսուցանում է, շտկում, թելադրում:
    Ուսուցողական շտկումեր թելադրեցին նաեւ ՀՀ ԱԺ-ի եւ նախագահական վերջին ընտրություններին հաջորդած զարգացումները, ուստի, արձանագրելով դեռեւս 2005 թվականին հրապարակած մեր պահանջները, վերահաստատում ենք, որ առաջնայինը՝

    1. ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՈՒՄՈՎ ՆՈՐ, ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
    ԸՆԴՈՒՆՈՒՄՆ Է, ընդ որում ի գիտություն պետք է ընդունել այն, որ հայկական որևէ պետության Սահմանադրություն չի կարող լինել ազգային, եթե այն կազմողները անտեղյակ լինեն ,,Կանոնագիրք Հայոցի,, ,Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի ,,Դատաստանագրքերի,, , Շահամիրյանների ,, Որոգայթ փառացի,, և Արևմտահայոց Ազգային Սահմանադրության հիմնարար դրույթներին, սկզբունքներին ու գաղափարներին: ( Մեր առաջարկությունները տես նաեւ կայքէջ https://azathaiq.blogspot.com/2012/10/blog-post_18.html – ում `ՄԻԱՍՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ /դրույթներ/ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների համար) :
    Իսկ մինչ այդ հրամայական է դարձել ընթացքի մեջ գտնվող ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ մեջ ներառել գործող Սահմանադրությունից ԳԼՈՒԽ 8-ի 111-114 հոդվածները հանելու մեր պահանջը:

    2. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՆ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, որպեսզի՝
    ա. ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքների մաս կազմող յուրաքանչյուր ուժ գրանցման հայտին կցի իր սեփական ցուցակը, եւ թեկնածուի լիազորության դադարեցումից հետո պատգամավորի թափուր տեղը հատկացվի դաշինքի անդամ տվյալ ուժի ցուցակով հայտագրված հաջորդ թեկնածուին.
    բ. ընտրություններին մասնակցության շեմ սահմանվի ընտրողների ընդհանուր թվի 75% -ը.
    գ. ընտրության օրը ընտրությունների անցկացումը իրականացվի ոստիկանության կամ բանակի միջոցով.
    դ. համապետական ու տեղական ընտրություների վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թանաքի գույնն ու գրիչի տեսակը սահմանվի ու հաստատվի ԿԸՀ – ի կողմից.
    ե. 5 %-ի սահմանը չհաղթահարած ուժերի քվեն որպես ռազմաավար հաղթողների միջեւ բաժանելու փոխարեն այն փոխարկվի համապատասխան պատգամավորական տեղերի եւ հատկացվի 5 %-ի սահմանը չհաղթահարած ուժերին.
    զ. համամասնական առաջադրումն իրականացվի միայն կուսակցությունների անուններով, առանց թեկնածուների ցուցակների.
    է. ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո իր պատգամավորին հետ կանչելու եւ նոր պատգամավոր գործուղելու իրավունքը վերապահվի կուսակցությանը.
    ը. ընտրողների կողմից քվեաթերթիկներ ստանալը վկայող գրանցամատյանները տպագրվեն եւ կրկնօրինակները անվճար տրամադրվեն ընտրություններին մասնակցած ուժերին, լրատվամիջոցներին, դիտորդներին, վստահված անձանց եւ շահագրգիռ քաղաքացիներին.
    թ. ընտրություններին լրիվ կազմով մասնակցած ընտանիքների համար սահմանվեն կոմունալ վճարումների արտոնություններ (զեղչերի ձեւով):
    ԱԶԱՏ ՀԱՅՔ բհկ նախագահ 21. Օ1. 2014 թ. Ռ. Մնացականյան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930