Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց պահանջով, որպեսզի վերջապես իրենց խնդրին լուծում տրվի: Ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով նախագահականի իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին: Այս մասին ասել են կոնդեցիները:
«Սերժ Սարգսյանը խոսք տվեց, որ մեր շենքի կառուցումը կատարվում է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Մինչդեռ կոնդեցիներից մի քանիսին էլ հայտնեցին, որ իրենց խնդիրը լուծում չի ստացել: «Ինչպես միշտ նույն խոստումները, բայց ոչ մի բան: Կանգնեց, բայց իրա խոստումները, իրավունք չունի պրեզիդենտը իրա երկրում հարցեր լուծի կամ ցանկություն չունի»,- ասացին ակցիայի մասնակիցները:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում