«Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զղջում է աղոթքի համար ու չեղած բաներ հորինելով կարծես ներում է հայցում՝ հասկանալի չէ ումից»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե 2013 թվականին ապրիլի 13-ին Ծիծեռնակաբերդում համատեղ աղոթքի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը քմծիծաղ է տվել իր թիկունքում:
«Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զղջում է աղոթքի համար ու, չեղած բաներ հորինելով, կարծես ներում է հայցում՝ հասկանալի չէ ումից: Քրիստոնյան գիտի՝ աղոթքի համար չեն ապաշխարում, աղոթքո՛վ են ապաշխարում: Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի կամ այդպես չի ընկալում աղոթքը, ներում եմ նրան, որովհետեւ ներումն էլ մեր Տիրոջ պատվիրանն է: Ցավում ու ներում եմ այդ մարդուն, որն այսօր փորձում է վերահորինել դեպքերը, որին հարյուրավորներ են մասնակից եղել, հազարավորները՝ տեսել: Ներում եմ, որ վախեցել է իր իսկ ազնիվ արարքից, որ ես հոգեւոր սխրանք կկոչեի, եւ անհասկանալի շարժառիթներով անվանարկում է ինքն իրեն եւ այն մարդկանց, որոնք աղոթում էին խաղաղության ու եղբայրության համար: Ներում եմ, որ փորձում է ինձ անվանարկել՝ քրիստոնյային անհարիր պահվածք վերագրելով: Ամեն ինչ մարդկանց ուշադիր եւ Աստծո ամենատես հայացքի տակ է կատարվել: Ուրեմն թող մարդիկ գնահատեն՝ որտեղ էր Ճշմարիտ Րաֆֆի Հովհաննիսյանը ու որտեղ է կեղծում: Իսկ Տերը թող գթա նրան, ու մեզ էլ դատի ըստ մեր արդարության»,-ասել է ոստիկանապետը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Շատ եմ ափսոսում, որ ոստիկանապետը կուսակրոն ձեռնադրված կրոնավոր չէ, ինչպիսի կոչուստ, թէ չէ այսօր շատ արժանավոր հայրապետ կունենաինք: