Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակ պատասխանի սպասելիս

Ապրիլ 10,2014 13:45

ՀՀ առաջին նախագահը բազմաթիվ առավելություններ ունի Հայաստանի շատուշատ քաղաքական գործիչների նկատմամբ: Բայց ինձ համար կարեւոր հատկանիշներից մեկը կազմակերպված միտքն է եւ, որպես հետեւանք, կազմակերպված, տրամաբանված խոսքը: Նրա վերջին հարցազրույցը դրա վառ ապացույցն է: (Ի դեպ, նշեմ, նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում այսպիսի խոսքը կարող է լինել միայն գրավոր): Այստեղ նա իր կարծիքն է հայտնում, թե ինչ պետք է անի ընդդիմությունը: Ուշադրություն դարձնենք` նա այս դեպքում օգտագործում է «ընդդիմություն» շատ ավելի հասկանալի եւ միջազգային պրակտիկայում ընդունված եզրը եւ ոչ թե «ոչ իշխանական ուժեր» լղոզված բառակապակցությունը:

Եվ այսպես` «ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ, ընտրելով միջանկյալ եւ իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել»:

Այս հստակ ձեւակերպված առաջարկին մնացած երեք ուժերն ունեն պատասխանի երկու տարբերակ. ա/ այո, մենք պատրաստ ենք շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել նախագահի հրաժարականի պահանջով կամ էլ` ցանկացած կառավարության ցանկացած ծրագրի տապալման օրակարգով, բ/ ոչ, մենք պատրաստ չենք դա անել: Առաջին տարբերակով կուսակցությունները կհաստատեն ՀԱԿ-ի այն դիրքորոշումը, որ բացարձակապես կարեւոր չէ, թե ով է վարչապետը եւ ինչ ծրագիր է նա ներկայացնում, ինչ քաղաքականություն է վարում: Կարեւոր է միայն մի բան` որ նախագահի պաշտոնը զբաղեցնի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ մեկ ուրիշ անձ:

Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել առաջին նախագահի այս դիրքորոշման հետ, կարելի է վիճել` նրա ծրագիրն իրագործելի է, թե ոչ: Բայց նրա հարցադրումը հստակ է դրված եւ պահանջում է միանշանակ պատասխան: Մոտակա օրերին մենք` լրագրողներս, փորձելու ենք «բռնացնել» երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւ հարցնել` «այո՞», թե՞ «ոչ»: Բայց թույլ տվեք ենթադրել, որ նրանք հարյուրավոր պատասխաններ կգտնեն` այդ «այո»-ից կամ «ոչ»-ից խուսափելու համար:

«Առավոտի» հարցին՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ասել են, որ դեմ չեն լինի իշխանության հետ կոալիցիա կազմելուն, ինչպե՞ս է վերաբերվում «Ժառանգության» առաջնորդն այդ հայտարարությանը՝ հաշվի առնելով, որ իրենք էլ են քառյակի մաս կազմում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ արդեն պետք է քառյակի անունը փոխել. «Ներկայումս կա ներխորհրդարանական շատ կառուցողական շինիչ համագործակցություն, քառյակ չկա, ոչ էլ եռյակ»: «Խոսքը կտուրը գցելու» ձեւերից մեկը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, ինձ համար շատ զարմանալի է , իսկ ինչն էր խանգարում Մեծ Պատմաբանին անցյալ տարվա Նախագահական ընտրություններից հետո առաջարկեր «ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ, ընտրելով միջանկյալ եւ իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ» թե Րաֆֆու ոչ Ռուսական կողմնորոշումն էր նրան խանգարում…«միանամ ինչ անեմ»…այսօր միանում է որ ինչ անի…

    • Գալուստ Ենոքյան says:

      Շատ հարգելի Արամ, Ձեր «Հստակ պատասխանին սպասելիուց…» հուսահատվելով…որոշեցի ինքս փորձեմ ենթադրություններ անել թե ինչու մեր Ընդդիմադիր Հայ Քաղաքական գործիչներ կոչվածները անցյալ տարի օրինական ընտրված Հայաստանի Հանրապետության Իրավասու Նախագահին…ինչպես եվ այն ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ որոնք հավատալով գնացել էին ընտրությունների (համոզված են որ Ամերիկա չեմ հայտնաբերում) … ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ այնպեսի անփառունակ Արհամարանքի ու ՓԱՍՏՈՐԵՆ ԽԱՏԱՐԷՑԻն ընտրաթերթիկներ գողացող, կաշառք բաժանող, Ընտրողներին եվ Լրագրողներին ծեծող ԱՎԱԶԱԿՆԵՐԻՆ իրագործել իրենց սեվ գործը…
      Հարգելի Արամ խնդրում եմ ինձ, Ձեր Հարգելի Թերթում բացատրել, եթե իհարկե հարմար կգտնեք, ինչով են տարբերվում մեր այդ Քաղաքական գործիչները այդ ԱՎԱԶԱԿՆԵՐԻՑ, միայն նրանով որ «ՄԱՅԱ ԽԱՏԱ Ս ԿՐԱՅԱ»: Բա ինչի համար են ելել ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ շահերը պաշտպանելու…այդ ինչպես են պաշտպանելու…ՄՈՆԹԵՆ ու ԱԶԳԱԼԴՅԱՆԸ առանց ամպագորգոռ ճառերի զոհվեցին…Իսկ ինչ է թողնելու իրենից հետո մեր Առաաջին Նախագահը , իհարկե բացի իր հարմարավետ առանձնատնից, գուցե շատ բաներ կա որ ես տեղյակ չեմ, միշտ ասում են որ նա պատերազմը հաղթանակի բերեց, բայց իրականում ինքը ոչ մարշալ Ժուկովն էր, ոչ էլ կռվի դաշտում էր հայտնվել: Իրեն ժողովուրդը հավատացել էր , ընտրել էին Նախագահ բայց չորս տարի անց նա այդ հավատը տվեց գետնով, եվ մինչեվ այսօր բացի ՍԵՓԱԿԱՆ ԵՍ ից նա որեվե մի շահի չի հետապնդում…Չիլիի հերոսական Նախագահ ԱԼԻԵՆԴԵՆ զենքը ձեռքին, մինչեվ արյան վերջին կաթիլը , պաշտպանում էր իր «գաղափարները», իսկ մեր ժողովուրդը Մարտի 1 ին մարտի դաշտում մնաց մենակ… եվ մեկ տարի առաջ էլ ..«.միանամ ինչ անեմ»…ում էր նա նախնտրում միանալ Բուրժուաներ Ծառուկյաններին ու Լֆիկներին , թե իրեն, ԳՈԴՈՅԻն, այնպես անհույս սպասող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիներին…

  2. Armen says:

    Հարգելի Գալուստ, լավ հաց էր:
    Եթե Լևոնը իրոք ժողովուրի մասին մտածող էր, կմիանար անցած տարի ու նույն ”խելացի՝՝ առաջակները էն ժամանակ կաներ:
    Լևոն իմ կարծիքով պղտոր ջրում ձուկ է ուզում բնել:

  3. Կարո Մելիքյան says:

    ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ժամանակին իշխանության մաս արդեն եղել էն, եւ ինչ՞, կարոտել էն՞ որ գնան խառնվեն գեղամյաններին,բաղդասարյաններին ու սահակյաններին…ընդ որում, նրանք շատ լավ էլ ու գրկաբաց կընդունեն։ Ինչ վերաբերվում է Ռ.Հովանիսյանին՝ նա ըստ ինձ՝ցանկանում է ,որ քառյակը հանդես գա միցյալ ճակատոով ՝ինչպես խորհդարանում,այնպես էլ խոր.-ից դուրս։Իսկ այ ԼՏՊ-ն նորից հանդես է գալիս «հեգեմոն» դիրքերից եւ առանձնահատուկ կարծիքով։

  4. Hakob M. says:

    https://www.aravot.am/2014/04/09/449089/ «Օտար մարգարեները» չեն օգնի Լավ հոդված է, սակայն թեկուզ երկրորդական պլանում դիտարկելով, ասել որ Ղրիմում ապրող բացարձակ մեծամասությունը կազմող Ռուս ժողովրդի Ռուսաստանին վերամիավորվելու ցանկություններն այս գործընթացում Չեն կարեվորվել, ըստ իս ՏԵՂԻՆ ՉԷ ..
    Via Papin Dactyan ՑԱՎԱԿՑՈԻ ԵՄ ԽԱՓՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ …
    ես խորապես ցավակցում են մոլորված հայ ժողովրդի այն զավակներին, որոնք հավատում են կամ հավատում էին Լեւոն Տեր / Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժիկ Սարգսյանին .. Այո, այդ մոլորվածները ՀայասՏԱՆում եւ ամբողջ ա, շխարհի հայերի մեջ, մեծ թիվ են կազմում .. Ողղակի ողբում եմ ձեր համար, որ դուք հավատալով սրանց, աջակից եղաք ձեր սեփական տան, մի ոտնաչափ սուրբ հայաստանի ավերմանը …
    Այս դրածոների միջոցով Հայաստանում տեղի ունեցավ սպիտակ ցեղասպանություն … քանի – քանի մանկան ճիչ չլսվեց, քանի – քանի ընտանիքներ հավերժ քանդվեցին, ինչքան ծերեր ու հիվանդներ մահացան, չստանալով բժշկական տարական օգնություն, ինչքան ֆիդայիներ ընկան սրանց սպիտակ յաթաղանի հարվածից …
    Քանի – քանի ԱՐԹՈԻՐ ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐ ԸՆԿԱՆ եւ ԴԵՌ ԸՆԿՆԵԼՈՒ ԵՆ …
    Վեջապես խելքի արի հայ ժողովորուրդ ….
    …. «Ծիծեռնակը բույն է շինում եւ երգում, ամեն մի շուղ կպցնելիս առաջավա բույն է հիշում» …
    Ծիծեռնակներն ոչ միայն առաջվա բույնն են հիշում, այլեւս բույնը քանդողին …
    Լավ հիշեք թուրքեր, հայանուն, թե հրեանուն , ծիծեռնակները հավերժ են, իսկ դուք ստահակ գարշելիներ մահկանացու …. Նրան մնում է շնորհակալությամբ ստանալ իրեն առաջարկված անձեռնմխելիության երաշխիքները եւ խոնարհաբար հեռանալ ասպարեզից։
    https://www.facebook.com/papin.davtyan/posts/684683004926796?comment_id=5901110&offset=0&total_comments=11&notif_t=share_comment
    Այդ չորս խորհրդարանական <> ուժերը, տարբեր գաղափարախոսություններով են առաջնորդվում ու դժվար նրանք կարողանան իրար հետ համաձայնեցված ժողովրդավարական կառավարման նորմերով, իշխանափոխության համակարգային ծրագրեր մշակել ու իրացնել:
    Եթե նրանք իրական ընդիմություն լինեին , ապա այսքան երկար Չ’էին հանդուրժի խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ, հիմնականում անբարտավան կեցվածք ցուցադրող պատգամավորներին, որոնք անընդհատ հակաժողովրդական որոշումներ կայացնելիս առահամարում են իրենց `փոքրամասնության կարծիքները: վերջիներս վաղուց պիտի թողած լինեին իրենց ՈՉ արգասավոր գործունեությունն խորհրդարանում ու գործեին արտախորհրդանական միջավայրերում: Անպես որ լտպ- ի կողմից նշված Վարչապետի հրաժարականը կապել վերջիներիս նախաձեռնությունների հետ լրիվ անհամատեղելի են…

  5. Հովսեփ Խուրշուդյան says:

    Պարոն Աբրահամյան, երբ կարդացի Ձեր այս խմբագրականը, մտածեցի, որ մեկ ամիս է չեք հետեւում մամուլին եւ դրանում մեր՝ «Ժառանգության» ներկայացուցիչների, այդ թվում եւ նախեւառաջ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած գնահատականներին եւ տեղյակ եք միայն առաջին նախագահի հարցազրույցին: Ենթադրում եմ, որ նաեւ չեք հետեւել PS հաղորդմանը, որում հայտնի լրագրող եւ խմբագիր Արամ Աբրահամյանը հարցազրույց էր վերցրել Րաֆֆի Հովհաննիսյանից: Էլ ինչպես պետք է ասեինք, որ ընդդիմութունը պետք է անի այն, ինչ չարեց 2013թ. նախագահական ընտրություններից առաջ եւ հետո, այսինքն՝ միավորվի եւ ամբողջական իշխանափոխություն իրականացնի (ի դեպ, խորհրդարանական «քառյակ»-ում ի սկզբանե միայն «Ժառանգությունն» էր, որ ասում էր «ոչ թե միայն կառավարության հրաժարականի պահանջ, այլ նաեւ դե ֆակտո նախագահի», որին մարտի 1-ի իր ելույթում միացավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թեեւ չիգիտես թե ինչու ասեց, որ միայն ՀԱԿ-ն էր, որ նման դիրքորոշում ունի): Ա՛յ եթե հետեւեիք լրահոսին, ապա կիմանայիք, որ ասելով, որ այս պահին ոչ քառյակ ոչ եռյակ չկա, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատի ուներ, որ հիմա արդեն պահն է որ ոչ թե զուտ 4 խորհրդարանական խմբակցությունների միջեւ համագործակցության ձեւաչափ լինի, այլ միջկուսակցական ճակատ ձեւավորվի, նաեւ քաղհասարակության ակտիվ խմբերի ներգրավմամբ եւ որի համար պետք է հանդիպեն այդ ուժերի ղեկավարները եւ պայմանավորվեն դրա մասին: Այս միտքը արտացոլված է նաեւ այս երկուշաբթի «Ժառանգություն» խմբակցության հայտարարության մեջ: Հազիվ Արմեն Մարտիրոսյանի այն խոսքերին, թե «եթե հիմա ընդդիմությունը թույլ տվեց եւ Սերժ Սարգսյանի համար վիճակը կայունացավ, արդեն իշխանություններն այնպիսի պատասխան կհասցնեն ընդդիմությանը, որ որեւէ մեկին դեռ ցույց չեն տվել»՝ ՖԲ Ձեր էջում հեգնում եք, թե «Ռեժիմը, մի խոսքով, խուճապի մեջ է:»: Թե բան եմ հասկանում Ձեր դիրքորոշումից՝ ինչ ուզում եք ասեք…

  6. Stepan says:

    Արամ Աբրահամյանը Տեր-Պետրոսանին կուռք է դարձրել ու պաշտում է ինչպես հանրապետակաները Սերժիկին:
    Տեր-Պետրոսանի բոլոր ասածները ճշմարտություն են, մյուսներինը հիմարություն: Եվ շատ կզարմանայի եթե
    Րաֆֆի Հովաննեսյանի մասին մի վատ բան չգրեիր:
    Կարծես թե առանց դրա քո հոդվածները իմաստ չի ունենում, դա դրված է քո հոդվածների հիմքում:

  7. sergik says:

    Իսկ ես կարծում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանը իշխանություն վերադառնալու խնդիր չի հետապնդում, մարդն ուղակի ժամանակ է ունեցել իր սխալները ուսումնասիրելու ու ցանկանում է դրանք ուղղել ու նա շատ բան արեց ընդիմության համար, թեկուզ և այն, որ տարանջատեց կեղծ ընդիմությունը իսկականից ու ջրի երես հանեց….իսկ Ռաֆֆի Հովհաննիսյանին ես նմանեցնում եմ Տիգրան Սարգսյանին, չգիտեմ ինչ որ բան ինձ խանգարում է նրան վստահել….

    • Գալուստ Ենոքյան says:

      Թերեվս միուսների նման կարծում ես նա «հակասովետական» տարր է եվ իմպերիալիստ ամերիկացիների դրածո…

Պատասխանել