Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի 85 կգ քաշային Աղասի Աղասյանը (նկարում) ուժեղագույնների խմբում երկամարտում ցույց տվեց 345 կգ արդյունք:
Պոկում վարժությունում Աղասին կատարեց ընդամենը մեկ արդյունավետ մոտեցում՝ 150 կգ (9-րդ արդյունք), հրումում՝ երկու, լավագույնը՝ 195 կգ (4-րդ) եւ երկամարտում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:
Թել-Ավիվում Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականներից դեռեւս պայքարի մեջ չեն մտել կանանց եւ տղամարդկանց գերծանր քաշայիններ Հռիփսիմե Խուրշուդյանը, Ռուբեն Ալեքսանյանը եւ Հայկ Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ flick.com-ի