Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ընդունեց Ռուսաստանին դատապարտող բանաձև

Ապրիլ 09,2014 21:30

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրված Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը դատապարտող բանաձև:

Փաստաթղթի հեղինակներն են Մեյլիս Ռեփսն ու Մարիետա դե Փուրբիքս Լունդինը: Նրանք զեկույցը պատրաստելու համար Ուկրաինա են մեկնել շուրջ 15 անգամ:  Հեղինակները զեկույցում մտահոգություն են հայտնում Մայդանում կատարվածի վերաբերյալ, որի արդյունքում զոհվեցին 100 ցուցարարներ և 17 ոստիկաններ: Դիտարկելով Ռուսաստանի ռազմական ճնշումն Ուկրաինայի ժողովրդի վրա՝ որպես  ժողովրդավարական ինստիտուտների սպառնալիք՝ պատվիրակները դատապարտում են Ռուսաստանի քաղաքականությունը: Բանաձևում նշվում է, որ կասկած չկա Ուկրաինայում ձևավորված նոր կառավարության լեգիտիմության հարցում և որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոր ընտրական օրենսգրքի համաձայն:
Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում Ուկրաինայում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խախտման, մասնավորապես Ղրիմի թաթարների իրավունքների վերաբերյալ: Մասնավորապես ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո նրանք զրկվել են անգամ իրենց տներից: Բանաձևում Ղրիմի հանրաքվեն համարվում է «հակասահմանադրական», ինչպես նաև մտահոգություն է հայտնվում այն առումով, որ ռուսական զորքերը չեն հեռանում Ուկրաինայի սահմաններից: Ըստ բանաձևի՝ Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի վրա անընդունելի է:

Բուռն քննարկումներից հետո ԵԽԽՎ-ում ընդունվեց Ռուսաստանի վարած քաղաքականությունը դատապարտող այս բանաձևը:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930