Ուկրաինայի իշխանությունները չեն բացառում ուժ գործադրելու միջոցով Ուկրաինայի հարավ-արևելքում ցուցարարներին ցրելու հնարավորությունը, հայտնում է «Դոժդ» հեռուստակայանը:
«Անջատողական գործողությունները ճնշել 48 ժամվա ընթացքում, այսպիսի խնդիր է իր առջև դրել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Հակաահաբեկչական գործողությունների ռեժիմը չեղյալ չի հայտարարվել, ամեն վայրկյան հատուկ ստորաբաժանումները կարող են անցնել գրոհի, զգուշացրել է Ավակովը», – տեղեկացնում է լրատվականը՝ նշելով, որ Լուգանսկում զինված մարդիկ շարունակում են իրենց ձեռքի տակ պահել Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը, որոնք այնպիսի պահանջներ են ներկայացնում, ինչպիսին է օրինակ՝ դատարանի որոշումներն ու դեղորայքի օգտագործման ցուցումները ոչ միայն ուկրաիներեն գրված լինեն, այլև ռուսերեն: Այդ պահանջները ցուցարարների հետ քննարկել է նախագահի թեկնածու Սերգեյ Տիգիպկոն, սակայն զենքերը հանձնել չի հաջողվել: Նշվում է նաև, որ պատանդների առկայության մասին լուրերը պաշտոնապես հերքվել են:
Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները շարունակում են իրենց տրամադրության տակ պահել մարզպետարանի շենքը: Նրանք այն շրջապատել են կահույքի եռաշերտ պատնեշով՝ փաթաթված մետաղալարով: Ներսում պատգամավորներ չկան, իսկ խոսնակն այսօր հրաժարական է տվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
ինչ կապ ունի քո վերնագիրը քո գրածի հետ
լրիվ կայֆի դեղ եք արա 😀 😀
Կգա ժամանակը և Ավակովին քավության նոխազ կսարքեն ու կզոհաբերեն ,, հակատեռորիստական,,սխալ գործողությունների համար: