Արմեն Գեւորգյանը, Սամվել Հովհաննիսյանը, Էդուարդ Շահնազարյանը, Սերգեյ Կարապետյանն իրենց փաստաբանների հետ այս պահին գտնվում են բուժհիմնարկներից մեկում:
Նրանք այսօր դիմել էին ոստիկանության Կենտրոնի բաժին, որպեսզի դատաբժշկի ուղեգիր տրամադրվի իրենց, նաեւ ընդունվի հանցագործության մասին հաղորդում, սակայն չեն ընդունել հաղորդումը, չեն տրամադրել դատաբժշկի ուղեգիր:
Պատճառն ըստ իմ զրուցակից տղաների այն է, որ իրենց բռնությունների են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժնում էլ:
Կարդացեք նաև
Ապրիլի 7-ին տղաներից մեկի երեխայի ծնունդը տանը նշելուց հետո որոշում են ընկերներ-ընկերուհիներով/վերջինները՝ երկուսն էին/ գնալ «Վ.Վ.Վ» կարաոկե-ակումբ:
Տղաների պատմելով՝ իրենք պատվիրում են մեկ պիցցա, չորս շիշ գարեջուր, մեկ շիշ օղի եւ վճարում
26 հազար դրամ գումար:Չեն հասցնում օգտվել պատվիրվածից:
Քիչ հետո, երբ տղաներից մեկը, վճարել էր գումարը, եւ վերադարձել դեպի իր սեղանը, ընկերուհիներից մեկից իմանում է, որ ընկերոջը տեղի թիկնապահները տարել են իրենց սենյակ:
-Ինչ է եղել,-հարցնում է տղաներից մեկը:
Պատասխանում են.
-Դուրս եկեք:Ընկերներից մեկը լավ չի պահում:
Ու սկսում են հարվածել տղաներին:
Ծեծին միանում են պահպանությունն իրականացնող , հարբած ոստիկաններից երկուսը, որոնցից մեկի դուբինկան կոտրվում է տղաներից մեկի մեջքի վրա:
Ի դեպ, նա, ում մեջքին մահակն էր կոտրվել, արյուն էր թքում, եւ փաստաբանները նրանց բուժհիմնարկ ուղեկցելով, մտավախություն ունեին, թե վնասվել է նրա երիկամը:
Նրանց տեղափոխում են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Կա տեսանյութ, որն արվել է հեռախոսով եւ կա ձայնագրություն:
Դա դիտել եմ եւ այն գտնվում է նաեւ փաստաբանների մոտ:
Ըստ այդ տեսանյութի, ոստիկանները ծեծում են, հարվածում հագուստը պատռած ժամանակ տղաներից մեկին, իսկ բուժօգնության համար այնտեղ գտնվող բժիշկը դիտում է այնքան ժամանակ, մինչ նրան ասում են սրսկի՝ անալգին եւ դիմեդրոլ է սրսկում բժիշկը:
Տղաներից մեկի աչքի տակն ուռած էր, մեկի թեւի վրա երեւում էին հետքերը, մեկի ազդրի շրջանն էր հարվածներ ստացել, մեջքը, որից դժվարանում էր քայլել:
Մանրամասները առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
դեպի ապահով հայաստան