Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Արմավիրի» քրեակատարողականում կալանավորներին տեղ ու դադար չկա. նոր մասնաշենք է պետք

Ապրիլ 09,2014 20:16

«Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ գերբեռնված վիճակում։ Խախտվում է ՀՀ արդարադատության նախարարի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաեւ կալանավորվածների եւ դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածք սահմանելու մասին» հրամանը։  Հրատապ խնդիր է ավարտին հասցնել 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածների պահման համար նախատեսված նոր 4 մասնաշենքերի կառուցումը»,-այսպիսի հիմնավորմամբ վաղը, կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարից գումար կխնդրի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա հաշվարկներով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի եւս 400 ազատազրկվածների պահման համար նախատեսված նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար կպահանջվի 875,000.0 հազար դրամ: 2014 թվականի պետբյուջեով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շարունակական կառուցման համար  հատկացվել է մեկ միլիարդ դրամ, Սակայն այդ գումարը, ըստ հաշվարկների, չի բավականացնում եւս 400 ազատազրկվածների պահման համար նախատեսված նոր մասնաշենքի համար, ինչի արդյունքում ընդհանուր լրակազմը կհասցվեր 800-ի։

Հրայր Թովմասյանը կարծում է, որ վերջնական նախագծային 1240 ազատազրկվածի համար նախատեսված «Արմավիր» քրեակատարողական  հիմնարկի 800 լրակազմ պահելու համար նախատեսված մասնաբաժինը 2014 թվականին շահագործման հանձնումը եւ բնակեցումը մասնակիորեն կլուծի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցը։

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930