Գեղարքունիքի մարզի Այգուտ, Արագածոտնի մարզի Արագած եւ Լոռու մարզի Յաղդանի գյուղերում գյուղապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի ապրիլի 10-ի օրակարգից:
Բանն այն է, որ այս տարվա փետրվարին Այգուտի գյուղապետ Հենրիխ Գաբրիելյանը եւ Յաղդանի գյուղապետ Վալենտինա Կերխանաջեւան մահացել են, իսկ Արագածի գյուղապետ Գագիկ Պողոսյանը որոշել է այլ աշխատանքի անցնել:
Այս երեք գյուղերում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու միջնորդությամբ տարածքային կառավարման նախարարություն հանդես են եկել համայնքների ավագանիները` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն: Կառավարության որոշմամբ, նշյալ գյուղերի գյուղապետերի լիազորությունները համարվել են վաղաժամկետ դադարեցված։ Այս երեք գյուղերում նոր ընտրություններ կազմակերպելու համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 3143321.6 ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ