Լրահոս
Օրվա լրահոսը

IRNA. Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ընդունելի չեն. Իրանի նախագահ

Ապրիլ 09,2014 19:30

Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով, հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 9-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Փոխանցում է «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը:

Ռոհանին նշել է, որ Թեհրանը պատրաստակամ է օգնել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում՝ Ղարաբաղի, արդարության և միջազգային իրավունքի շրջանակներում:

Իրանի նախագահը նաև հայտնել է, որ տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն ընդունելի չէ:

Ադրբեջանի նախագահը Իրան է այցելել ապրիլի 9-ին Ռոհանիի հրավերով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930