2010 թվականից սահմանամերձ Բերդ քաղաքում գործում է «Արեւաբերդ» կինոթատրոնը: Կինոթատրոնի շենքը վերակառուցել եւ վերազինել է Վիկտոր Հայրապետյանը: Կինոթատրոնը ժամանակակից ձեւավորումով ու կահավորումով, 100 եւ 400 տեղանոց, 10 եւ 20 մետրանոց էկրաններով երկու կինոդահլիճ ունի: Դրանցում ապահովում է պատկերի եւ ձայնի բարձր որակ: Կինոթատրոնն աշխատեցնող Մարտին Ապրեսյանն ասում է, որ Բերդում չափահաս, 40-ից բարձր տարիքի տղամարդիկ կինոթատրոն չեն հաճախում:
«Երբ նրանց հարցնում եմ, թե ինչո՞ւ կինո չեք հաճախում, ասում են, որ լավ կինո լինի կգանք, այդպես էլ չասելով, թե ո՞րն է լավ կինոն»: Ապրեսյանն ասում է , որ նրանց կինոթատրոն չհաճախելու պատճառը տոմսի գինը չէ, քանզի այն Բերդում թանկ չէ:
Բերդի տարածաշրջանի երեխաները սիրում են զվարճալի ֆիլմեր: Կինոթատրոնում Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի դպրոցականների համար պարբերաբար ցուցադրվում են ուսումնական ծրագրերին առնչվող ֆիլմեր` «Գիքորը», «Նամուսը» եւ այլն: Այնտեղ կայանում են նաեւ զանազան սեմինարներ, հանդիպումներ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ