Այս պահին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակներում քննարկվում է Ուկրաինայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Զեկուցողներ Մեյլիս Ռեփսն ու Մարիետա դե Փուրբիքս Լունդինն իրենց զեկույցում ուկրաինական զարգացումները և Ռուսաստանի ռազմական ճնշումն Ուկրաինայի ժողովրդի վրա՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների սպառնալիք:
Պատվիրակների մեծամասնությունն իր ելույթում դատապարտեց Ռուսաստանին, համարեց «տարածաշրջանում ագրեսոր», որը շրջափակել է Ուկրաինան և անեքսիայի ենթարկել Ղրիմը: Պատվիրակները միևնույն ժամանակ հայտարարեցին, թե Ուկրաինայի կառավարությունը լեգիտիմ են համարում:
Պատվիրակ Պեդրո Ագրամունտը շեշտեց. «Ուկրաինայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր քաղաքական և տնտեսական ուղին»: Այնուհետև կոչ արեց. «Ռուսաստանը պետք է Ուկրաինայի սահմանից իր զորքերը դուրս բերի»:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ևս մեկ անգամ հայտնեց իրենց՝ Ուկրաինային՝ որպես անդամ երկիր աջակցության և ծառայության մասին: Նա վստահեցրեց, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից Ուկրաինան լավագույն օրինակն է:
Կարդացեք նաև
Ուկրաինացի պատվիրակ Իվան Պոպեսկուն մտահոգություն հայտնեց, որ իր երկրում իրավիճակը լարված է հատկապես արևմտյան շրջաններում: Այնուհետև շեշտեց. «Ռուսական զորքերը անհապաղ պետք է հեռանան մեր սահմաններից»:
Ուկրաինացի մեկ այլ պատվիրակ Սերիյ Սոբոլևի ելույթը ավելի քան հուզական էր: Նա նշեց, թե Ղրիմի անեքսիան, ռուսական զորքերի հաստատվելը սահմաններին խոսում է այն մասին, որ «Ռուսաստանը շրջափակել է մեր սուվերեն պետությունը»:
Խոսելով նոր կառավարության մասին՝ ուկրաինացի պատվիրակը վստահեցրեց, որ այն վայելում է մեծ վստահություն և աջակցություն ու իրականացնում բարեփոխումներ կոռուպցիայի դեմ պայքարում ու այլ ոլորտներում: Այս համատեքստում պատվիրակը շեշտեց. «Իսկ ո՞ւր է այժմ Յանուկովիչն ու նրա թիմը: Նա հիմա թաքնված է Մոսկվայում: Մոսկվայում են պահված նաև այն միլիոնները, որոնք Յանուկովիչը գողացել է մեր երեխաներից, քաղաքացիներից: Պուտինը թաքցնում է Յանուկովիչի բոլոր հանցագործությունները»:
Ուկրաինացի պատվիրակը զգուշացրեց, որ եթե Վեհաժողովը համապատասխան քայլեր չձեռնարկի, ապա հնարավոր է կրկնվի այն, ինչ 1999-ին կատարվեց Հոլանդիայի հետ:
Ռուս պատվիրակ Ալեքսեյ Պուշկովը ՌԴ-ի հասցեին հնչած մեղադրանքներին ի պատասխան իր ելույթում Վեհաժողովին կոչ արեց տուրք չտալ զգայականությանն ու սթափ որոշում կայացնել:
Հիշեցնենք, որ Վեհաժողովն այսօր քննելու է ՌԴ պատվիրակության լիազորությունների դադարեցման մասին հարցը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ