Կիևի իշխանություններին չճանաչելու հետ հանդերձ, Ռուսաստանը շարունակում է սուբսիդավորել Ուկրաինայի տնտեսությունը, սակայն այդպես հավերժ շարունակել հնարավոր չէ, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 9-ին կառավարության նիստի ժամանակ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչպես հայտնի է Եվրոպայի մեր գործընկերները ճանաչում են Կիևի այժմյան իշխանություններին, սակայն Ուկրաինային ոչ մի օժանդակություն չեն ցուցաբերում: Ոչ մի դոլար, ոչ մի եվրո: Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Կիևի իշխանություններին, բայց մինչև հիմա շարունակում է տնտեսական աջակցություն ցույց տալ և սուբսիդավորել Ուկրաինայի տնտեսությունը հարյուր միլիոնավոր և միլիարդավոր դոլարներով: Այս իրավիճակը, իհարկե, չի կարող հավերժ շարունակվել», – ասել է Պուտինը՝ ռուս գործիչներին կոչ անելով զգույշ լինել Ուկրաինայի հարցում իրենց գործողությունների մեջ:
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք շատ զգույշ պետք է գործենք, առանց քանդելու այն, ինչը դեռ մնացել է», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ