1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած փախստականներին ոչ թե նոր բնակարաններով կապահովեն, այլ նրանց կսեփականաշնորհեն այն հանրակացարանների սենյակները, որտեղ
20 տարուց ավել նրանք բնակվում են: Կառավարության վաղվա նիստում այս մասին կհայտարարի պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Համաձայն կառավարության որոշման, սեփականաշնորհման ենթակա հանրակացարաններն են Վարդաշեն 6-րդ փողոցի 68 ա, Վարդաշեն 6-րդ փողոցի 68, Թբիլիսյան խճուղում գտնվող թիվ 5, Շիրակի 2ա թիվ 7 հասցեներում գտնվող հանրակացարանների, ինչպես նաեւ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի սենյակները: Բնակիչների հետ կկնքվեն նվիրատվության պայմանագրեր: Ըստ որոշման, պետական գրանցման ծախսերը կկատարվեն բնակիչների միջոցների հաշվին: Կառավարությունն իր այս որոշումը պատճառաբանում է այդ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ