Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետքը» հեղինակային իրավունքի խախտման հայցեր է ներկայացրել դատարան

Ապրիլ 09,2014 17:47

Դատարանում է լրատվամիջոցի հայցն ընդդեմ մեկ այլ լրատվամիջոցի՝ հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու և փոխհատուցում վճարելու պահանջով: Սա, թերևս, լրատվամիջոցների միջև առաջին դատական վեճն է՝ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ:

Այսպես, հայցվոր «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը տեղեկացրեց, որ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի «Առաջին» բլոգը «Հետքի» հեղինակային երկու հոդվածներ վերցրել ու առանց պատշաճ հղման տեղադրել է դրանք:

«Հետաքննող լրագրողները» դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իր՝ հայցվորի իրավունքը, այն է՝ կայքից հեռացնել այդ նյութերը կամ օրենքին համապատասխան հղումներ անել, ինչպես նաև՝ վճարել փոխհատուցում 200 հազար դրամի չափով:

«Փաստինֆո»-ի թղթակիցը դատարանից տեղեկացնում է, որ այսօրվա առաջին նախնական դատական նիստին հայցվոր կողմը ներկայացրել է նաև հայցադիմումի լրացում, որում տեղ են գտել հայցադիմում ներկայացվելուց հետո պատասխանող ընկերության կողմից հեղինակային իրավունքների խախտմամբ ևս 6 հոդվածներ վերցնելու դեպքեր:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930