Վերահսկիչ պալատը (ՎՊ) 2013 թվականի պետական գնումների ոլորտում կատարած ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել:
Ըստ ՎՊ հաշվետվության, պատվիրատու հանդիսացող պետական գերատեսչության ներկայացուցիչները խտրական վերաբերմունք են ցույց տվել եւ որոշ ընկերությունների թույլ են տվել կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվել, իսկ որոշ անձիք ստացել են գերշահույթ: Այսինքն, ինչպես գրված է ՎՊ հաշվետվությունում, ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածությունը չի ստուգվել պատվիրատուի կողմից:
Վերահսկիչ պալատը նկատել է, որ թանկ գնումներն իրականացվել են կառավարության որոշումը գնումն իրականացնելուց առաջ, գնահատող պատասխանատու հանձնաժողովները լիարժեք չեն ուսումնասիրել շուկայում գործող գները, ինչի արդյունքում էլ պետական փողերով ոչ թե էժան, այլ թանկ գնումներ են կատարել:
«Հատկանշական է, որ մասնավոր ընկերությունը որեւէ ապրանք, աշխատանք կամ ծառայություն շուկայում մեկ այլ մասնավոր ընկերությունից ձեռք է բերում ավելի ցածր գնով: Որոշ դեպքերում պետության իրական կարիքները չեն գնահատվում եւ արդյունքում ձեռք բերվող ապրանքը կամ աշխատանքն ու ծառայությունը հետագայում որեւէ կերպ չի ծառայում իր նպատակին կամ մասնակի է ծառայում: Նվազում է գնումների նպատակայնությունն ու հասցեականությունը»,-գրված է ՎՊ հաշվետվության մեջ:
Կարդացեք նաև
Բացահայտվել են դեպքեր, երբ, ասենք որեւէ սարքավորումը գնելուց հետո, պետական մարմինը պարզել է, որ ի վիճակի չէ այն օգտագործել:
ՎՊ-ն նաեւ բացահայտել է, որ տեխնիկական նույն բնութագրերով, միեւնույն ապրանքը նույն կազմակերպությունը տարբեր գներով է մատակարարել. օրինակ բուսական յուղը Շենգավիթ համայնքի որեւէ պետական կառույցի համար մատակարարողը 990 դրամով է մատակարարել, իսկ Էրեբունիի կամ Կենտրոն համայնքի համար՝ ավելի թանկ գնով: :
Օրինակ`
Գնման առարկայի անվանումը |
Շենգավիթ |
Կենտրոն |
Նորք-Մարաշ |
Մալաթիա-Սեբաստիա |
Էրեբունի |
Բուսական յուղ |
990 |
1000 |
890 |
850 |
950 |
Շաքարավազ |
490 |
495 |
450 |
420 |
500 |
մակարոնեղեն |
460 |
450 |
375 |
320 |
450 |
հնդկաձավար |
890 |
950 |
590 |
550 |
1000 |
բրինձ |
430 |
450 |
420 |
400 |
450 |
Գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունները տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներին որոշ ապրանքատեսակներ, որոնց տեխնիկական բնութագրերը նույնն են, մատակարարել են տարբեր գներով: Ուշագրավ է, որ ասենք՝ շաքարավազը Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապարտեզներին մատակարարվել է ավելի էժան գներով, քան՝ Դավիթաշենի կամ Կենտրոնի մանկապարտեզներին:
Նշենք, որ շաքարավազի բիզնեսում մենաշնորհային դիրք է զբաղեցնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս-գրիգ» ընկերությունը, իսկ Սամվել Ալեքսանյանն իր ընտանիքով բնակվում է հենց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
«ՏԻՍԱ» ՓԲԸ /մատակարար/ | |||||
Ապրանքատեսակ Ավան |
Դավթաշեն |
Կենտրոն |
Շենգավիթ |
Ավան |
Մալաթիա – Սեբաստիա |
Շաքարավազ |
490 |
480 |
490 |
450 |
406 |
Լոբի հատիկավոր |
850 |
987 |
750 |
770 |
687 |
Մակարոնեղեն |
450 |
445 |
460 |
395 |
318 |
Գազար |
370 |
319 |
330 |
250 |
264 |
Կանաչ լոբի |
350 |
660 |
450 |
360 |
|
Կարտոֆիլ |
250 |
220 |
250 |
150 |
150 |
Կաղամբ |
250 |
238 |
240 |
180 |
180 |
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ Ա/Ձ /մատակարար/ |
|||
Ապրանքատեսակ |
Արաբկիր |
Քանաքեռ-Զեյթուն |
Նոր-Նորք |
Հավի կրծքամիս |
2200 |
1800 |
1870 |
Հնդկաձավար |
600 |
550 |
650 |
Հաճար |
650 |
600 |
700 |
Թխվածքաբլիթ |
800 |
700 |
840 |
Կարտոֆիլ |
250 |
200 |
250 |
Նելլի ԲԱԲԱՅԱՆ