Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմը» ոչ մասնագիտական հայտարարությունները չի մեկնաբանում

Ապրիլ 09,2014 16:56

Այսօր՝ ապրիլի 9-ին՝ մամուլի ասուլիսի ընթացքում, «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարեցին , որ վաղը՝ ապրիլի 10-ին, պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել՝ «Գազպրոմից» պահանջելով գազի գնի վերանայում եւ գանձված գումարների փոխհատուցում:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները իրենց խոսքում մեղադրեցին «Գազպրոմին» գրպանահատության մեջ եւ հայտարարեցին, որ ընկերությունն ամբողջ ժողովրդի առաջ պետք է պատասխան տա:

Aravot.am-ը փորձեց ճշտել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ տեղյակ են արդյո՞ք նախաձեռնության անդամների հայտարարություններից եւ  որո՞նք են  ընկերության պարզաբանումները: Մեր հարցումներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը պատասխանեց.

«Մենք տեղյակ ենք այդ տղայի հայտարարություններից, նախկինում էլ է հայտարարություններ արել, բայց մենք ոչ մասնագիտական հայտարարությունները չենք մեկնաբանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930