Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության ձեռք բերման ճանապարհին. 1989թ.ի ապրիլի 9. armenian-community.ge

Ապրիլ 09,2014 16:38

Մարդկության ամբողջ պատմությունն ապացուցում է, որ ազատությունն ու
անկախությունը կարելի է ձեռք բերել միայն պայքարի ճանապարհով: Այլ բան
տրված չէ: Եվ միայն նա, ով կգիտակցի և կընդունի այդ պարզ ճշմարտությունը,
անկախ դառնալու հնարավորություն կստանա:

1989թ.ի ապրիլի 9-ին, 25 տարի առաջ Թբիլիսիի Ռուսթավելի մայրուղու վրա
կատարվեց մի իրադարձություն, որը փաստացիորեն Վրաստանի անկախության
հռչակման հիմքը դրեց: 1989թ.-ի ապրիլի 4-ին Թբիլիսիի Խորհրդարանի շենքի մոտ
սկսվեցին զանգվածային ցույցերը` Վրաստանի` ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և
Վրաստանի պետականության վերականգնման պահանջով: Ցուցարարների մի մասը
հացադուլ էր հայտարարել: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված հազարավոր մարդիկ
ձեռքներին բռնել էին Վրաստանի Առաջին Հանրապետության դրոշը: Հենց այնտեղ
ցույցի ժամանակ հնչեց կարգախոս, որը հետագա ժամանակներում և տարիներ ի վեր
դարձավ վրացական ազգային շարժման կարգախոսը. «Լեզու,  Հայրենիք,  Հավատ»:

5 օր անց Խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց հանրահավաքների սկսվելուց
հետո 1989թ.ի ապրիլի 9-ի վաղ առավոտյան Ռուսթավելի պողոտայի վրա հայտնվեցին
խորհրդային զինվորականները, որոնց հրամանատարն էր գեներալ Ռոդիոնովը:
Սկսվեց հանրահավաքի ցրումը: Ցրման ընթացքում խորհրդային զինվորների կողմից
անզեն ցուցարարների դեմ օգտագործվեցին տանկեր, թունավոր գազեր, մահակներ և
սակրավոր բահեր: Այդ արյունոտ առավոտյան 21 մարդ իրենց կյանքը դրեցին երկրի
ապագա Անկախության խորանին: Բայց նրանց մահն իզուր էր: Հենց ապրիլի 9-ի
դեպքերից հետո բոլորին հայտնի դարձավ, որ Վրաստանի անկախության ձեռքբերումն
անխուսափելի է և ընդամենը ժամանակի հարց է: Եվ այդպես էլ եղավ: 1991թ.ի
մարտի 31-ին այն ժամանակ դեռևս Խորհրդային Վրաստանում անցկացվեց
ռեֆերենդում Վրաստանի անկախության հռչակման վերաբերյալ: Վրացական
Խորհրդային Հանրապետության բնակչության 98%-ը` վրացիներ, աբխազներ, հայեր,
օսեր, ադրբեջանցիներ և այլ ժողովուրդներ, քվեարկեցին Անկախության օգտին:

25 տարի առաջ 1989թ.ի ապրիլի 9-ին Վրաստանի ժողովուրդն ապացուցեց ամբողջ
ազգին, և առաջին հերթին ինքն իրեն, որ ուզում է անկախ լինել: Ցանկանում է
ինքնուրույն գրել իր պատմությունը և կառուցել իր պետությունը: Այդ իսկ
պատճառով էլ ապրիլի 9-ը ոչ միայն զոհվածների հիշատակի վշտի օր է, այլև
ուրախության: Օր, որը կանխագուշակեց վրացական պետականության վերականգնումը:

Վաղ առավոտյան Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում կայացավ 1989թ.ի ապրիլի
9-ի խաղաղ զոհերի հիշատակի հոգեհանգստի արարողություն: Իսկ Թբիլիսիում
Վիրահայոց Թեմի պատվիրակությունը այցելեց ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիր և
դրեց սգո ծաղկեպսակ թեմի և ծխականների անունից:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930