Ս. թ. ապրիլի 9-ին, ժամը 15։00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի սրահում տեղի է կունեցել «Գրքարվեստ» հանրապետական և միջազգային մրցույթների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են հրատարակիչներ, գրողներ, արվեստի գործիչներ: Միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, ցուցադրվել Մարտիրոս Սարյանի գրքային ձևավորումները։
«Գրքարվեստ» հանրապետական և միջազգային մրցույթների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը։
Դիպլոմները հանձնվել են հետևյալ անվանակարգերում՝
«Գլխավոր մրցանակ» անվանակարգ – տրվում է Մ. Սարյանի տուն-թանգարանին՝ Ռուզան Սարյանի «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գրքի հրատարակման համար /«Տիգրան Մեծ» տպագրատուն/,
«Իմ հայրենիքը» անվանակարգ.
I մրցանակ – տրվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը` Սամվել Դիլանյանի «Հայոց սրբազան լեռները» գրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվում է «Գասպրինտ» հրատարակչությանը` Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի հրատարակման համար,
III մրցանակ – ա/ տրվում է «Զանգակ-97» հրատարակչությանը` Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաներ» գրքի հրատարակման համար, բ/ տրվում է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությանը` «Դիվան հայ վիմագրության» գրքի հրատարակման համար։
«Մեր ժամանակակիցը» անվանակարգ.
I մրցանակ – տրվում է «Զանգակ-97» հրատարակչությանը` Գրիգոր Գուրզադյանի «Էսսեներ» գրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվում է Սամվել Մկրտչյանին /հեղինակային հրատարակչություն/` «Հայ պոետներ, ընտրանի» գրքի հրատարակման համար,
III մրցանակ – տրվում է «Նաիրի» հրատարակչությանը` Դերենիկ Դեմիրճյանի «Ընտրանի» գրքի հրատարակման համար։
«Գիրք գրքի մասին» անվանակարգ՝
I մրցանակ – տրվում է «Անտարես» հրատարակչությանը` Ռաֆայել Իշխանյանի «Հայ գրքի պատմություն» գրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվում է «Տիգրան Մեծ» հրատարակչությանը` «Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումները» գրքի հրատարակման համար,
III մրցանակ – ա/ տրվում է «Ոսկան Երևանցի» հրատարակչությանը` Հովհաննես Ղուկասյանի «Ոսկան Երևանցի» գրքի հրատարակման համար, բ/ տրվում է «Գիրք» հրատարակչությանը` «Հայաստանի ազգային գրադարան» պատկերագրքի հրատարակման համար։
«Գիրք երեխաներին» անվանակարգ.
I մրցանակ – տրվում է «Զանգակ-97» հրատարակչությանը` Լուիսա Մեյ Էլքոթ, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Լ. Ֆրենք Բաում, Յոհաննա Սպայրի «Դասական մատենաշար» գրքի հրատարակման համար,
II մրցանակ – ա/ տրվում է «Արևիկ» հրատարակչությանը` Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» գրքի հրատարակման համար,
բ/ տրվում է «Ծիծեռնակ» հրատարակչությանը` «Հայոց բանակը մանուկների աչքերով» գրքի հրատարակման համար,
III մրցանակ – տրվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը` Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» գրքի հրատարակման համար։
«Արվեստի գիրք» անվանակարգ.
I մրցանակ – տրվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը` «Կարեն Սմբատյան» պատկերագրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվում է «Նաիրի» հրատարակչությանը` «Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը» ալբոմի հրատարակման համար,
III մրցանակ – տրվում է «Ամրոց գրուպ» հրատարակչությանը` «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» գրքի հրատարակման համար։
«Գրքի ձևավորման համար» անվանակարգ.
I մրցանակ – տրվում է Սամվել Մկրտչյանին /հեղինակային հրատարակչություն/` Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվում է «Անտարես» հրատարակչությանը` Ֆիրդուսու «Շահնամե» գրքի հրատարակման համար,
III մրցանակ – տրվում է «Անտարես» հրատարակչությանը` «Ռուս պոեզիա. արծաթե դար» անթոլոգիայի հրատարակման համար։
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթում հայկական գրքերը ներկայացվել են բոլոր յոթ անվանակարգերում և արժանացել վեց դիպլոմի.
«Համագործակցություն» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել «Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը» ալբոմը /«Նաիրի» հրատարակչություն/,
«Մշակույթ, գիտություն, կրթություն» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Գրիգոր Գուրզադյանի «Էսսե, հարցազրույց» գիրքը /«Զանգակ-97» հրատարակչություն/,
«Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գիրքը /Սամվել Մկրտչյան, հեղինակային հրատարակչություն ,
«Տպագրվել է Համագործակցությունում» անվանակարգում երկրորդ կարգի դիպլոմի է արժանացել «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գիրքը /«Տիգրան Մեծ» տպագրատուն/,
«Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Լուիսա Մել Էլքոթ, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Ֆրենք Բաում, Յոհաննա Սպայր «Դասական մատենաշարը»՝ չորս գրքով /«Զանգակ-97» հրատարակչություն/,
«Գրան-պրի» անվանակարգում նոմինանտի դիպլոմի է արժանացել Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գիրքը /ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, «Գասպրինտ» տպագրատուն/: