Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնգրեսականներն անդրադարձել են Քեսաբի ճգնաժամին՝ Կապիտոլյան բլուրում անցկացված ասուլիսի ժամանակ. «Ամերիկայի Ձայն»

Ապրիլ 09,2014 16:10

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ Կապիտոլյան բլուրում անցկացվել է կոնգրեսականների մամուլի ասուլիս, որի մասնակիցները դատապարտել են Սիրիայում հայկական պատմական Քեսաբ քաղաքի բնակիչների վտարումը:

Կապիտոլյան բլուրում նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» պարբերականի, կոնգրեսական Շիֆի հետ միասին մասնակցություն են ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը, կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն և Բրեդ Շերմանը:

«Սիրիայում պատերազմի սկզբի ժամանակից ես մշտապես մտահոգություն եմ արտահայտել Սիրիայի ծագումով հայ և քրիստոնյա այլ բնակչությանը սպառնացող վտանգների կապակցությամբ», – ասել է կոնգրեսական Շիֆը: – «Այս մասին ես անմիջապես խոսել եմ նախագահ Բարաք Օբամայի հետ, և անցյալ շաբաթ այս խնդրի շուրջ հարցեր էի ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին, հորդորել եմ նաև Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովին հատկացնել ժամանակ, ուշադրություն և ռեսուրսներ՝ Սիրիայի քրիստոնյա համայնքին օժանդակություն տրամադրելու համար»:

«Քեսաբի բնակիչների մեծ մասը 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են: Ցեղասպանության սկզբից գրեթե հարյուր տարի անց նրանց այս կերպ թիրախավորումը հատկապես մեծ ցավ է պատճառում», – ասել է կոնգրեսական Շիֆը:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930