Ապրիլի 9-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել նշված փողոցի թիվ 18 հասցեում գտնվող դեղատան մուտքի աստիճաններին, ինչի հետևանքով վարորդը` 1954 թ. ծնված Արարատ Դիլբարյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն