Այս պահին ֆինանսների նախարարության դիմաց ցույց անող «Դեմ եմ»-ի ակտիվիստների մոտ է եկել վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը, որը կրկնեց երկխոսության առաջարկը:
«Մենք հրավիրում ենք ձեզ երկխոսության, որովհետեւ պատրաստել ենք առաջարկություններ եւ աշխատանքային խումբը պատրաստ է լսել ձեր առաջարկությունները: Ֆինանսների նախարարության դահլիճում կարող է տեղավորվել 100 հոգի, առանձնացրեք ձեր միջից 100 մարդու եւ անցնենք քննարկելու հարցերը: Մենք չենք կարող հրապարակում քննարկել օրենսդարական հարցեր եւ բոլոր հարցերը՝ ՍԴ որոշումները իրացնելու համար, ձեր հուզող հարցերի պատասխանները կան, ձեւավորեք աշխատանքային խումբ եւ անդրադարձ կատարենք ձեր կողմից բարձրացված բոլոր հարցերին»:
Ակտիվիստները մերժեցին այդ առաջարկը՝ պատճառաբանելով, թե չեն երկխոսի Սահմանադրական դատարանի որոշումը կատարելու շուրջ՝ այն ենթակա է անհապաղ կատարման:
Մանրամասները՝ շուտով