Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն-Էլեն»-ի անվտանգության աշխատակիցը հայտարարում է, թե այնքան էլ ուժեղ չի հարվածել հաճախորդին. «Փաստինֆո»

Ապրիլ 09,2014 15:35

«Ալեն-Էլեն» գիշերային ակումբում հաճախորդին ծանր մարմնական վնասվածք, ապա նաև անզգուշությամբ նրան մահ պատճառելու գործով այսօրվա նիստում ակումբի անվտանգության ծառայության աշխատակից, ամբաստանյալ Վաչագան Նիկողոսյանը հայտարարեց, որ ինքը մեկ անգամ ձեռքով հարվածել է տուժողի դեմքի ձախ շրջանին, հարվածն էլ այնքան ուժեղ չի եղել, ուստիև` հարվածի հետևանքով տուժողին վնասվածք չի պատճառվել:

Ըստ ամբաստանյալի` հաճախորդը գարեջրի շիշը գցել է իր ոտքերի տակ, ապա հայհոյել իրեն, ինչի պատճառով էլ ինքը մեկ անգամ հարվածել է նրան, դրանից հետո էլ հաճախորդը շարունակել է հայհոյել, իրենց բաժանել են, և ինքը հեռացել է:

Ամբաստանյալը հայտնեց, որ ավելի ուշ տեսել է տուժողին անգիտակից վիճակում, նրա ազգականը թույլ չի տվել իրենց շտապբուժօգնություն կանչել՝ ասելով, որ «երբ խմում է, այդպես է լինում»: Նա նշեց նաև, որ տուժողն «այնքան էլ խմած չէր», սակայն «աչքերը շուռ եկած էին»:

Ամբաստանյալը կտրականապես հերքեց մեղադրանքն առ այն, որ ակումբի մեկ այլ աշխատակից Ազատ Քոչոյանի հետ ծեծել է տուժողին. «ես Քոչոյանի հետ մարդ չեմ ծեծել»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013թ. մայիսի 19-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում անվտանգության ծառայության աշխատակից Ազատ Քոչոյանի հետ` խմբի կազմում, ակումբի հաճախորդ Էրեմյա Ռազմաձեին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ծեծի է ենթարկել վերջինիս, որի հետևանքով նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ազատ Քոչոյանն, ըստ գործի նյութերի, մեղայականով ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ ինքն ու Վաչագանը միասին են ծեծել տուժողին: Վերջինս գիտակցության չգալով՝ մայիսի 24-ին, մահացել է հիվանդանոցում: Ազատ Քոչոյանը նույնպես որպես մեղադրյալ ներգրավվել է գործում, սակայն նրա մասով գործն առանձնացվել է՝ ներկայումս նա գտնվում է հետախուզման մեջ:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930