Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին խնդրեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն վարկածը, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնի հավակնորդներից մեկն էլ ինքն է, իր թեկնածությունը հավանության է արժանացել ՀՀԿ-ական շրջանակներում:
«Ես որեւէ պաշտոնական առաջարկ նախարարի պաշտոն զբաղեցնելու հարցով չեմ ստացել, նման հարց կարող է քննարկվել վարչապետի նշանակումից հետո»,-պատասխանեց պարոն Սուքիասյանը:
Քանի որ նրա անունը շրջանառվում է նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի ռեկտորի թափուր տեղի համար թեկնածուների անունների շարքում, այդ մասին էլ մեկնաբանություն խնդրեցինք: «Թատերական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ առայժմ հայտարարված չէ: Եթե հայտարարվի, կխորհենք այդ մասին»,-ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի ճշտող հարցին՝ այսինքն կմասնակի՞ այդ մրցույթին, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Չի բացառվում…Բայց կարծում եմ, որ այստեղ (քաղաքապետարանում) կարծես վատ չեմ աշխատում եւ տեղափոխվելու կարիքը չեմ տեսնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ