Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը պատրաստ է ընդունել ակտիվիստներին (Ֆոտոշարք)

Ապրիլ 09,2014 14:58

Այս պահին Նալբանդյան փողոցը փակած ակտիվիստների հետ բանակցելու է եկել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա առաջարկում է փողոցը բացել, հակառակ դեպքում դիմելու է  հարկադիր միջոցների: Նա առաջարկում է 10 ակտիվիստների հետ միասին գնալ ֆինանսների նախարարություն, վստահեցնելով, որ այնտեղ նրանց կդիմավորի ու նրանց պահանջները կլսի նախարարի պաշտոնակատարը կամ փոխնախարարը: Նրա առաջարկը ակտիվիստները մերժեցին, պահանջելով, որ նախարարի պաշտոնակատարն անձամբ գա եւ լսի իրենց:

Ակտիվիստները հայտարարում են, որ չեն ուզում տեսնել նույնիսկ նախարարի պաշտոնակատարին, հորդորում են միմյանց նստած մնալ:

PrevPhoto
NextPhoto

Ոստիկանապետը մեղադրում է ակտիվիստներին կամայականության մեջ, իսկ ակտիվիստները հակադարձում են, թե վատ օրենք գրելը արդյո՞ք կամայականություն չէ:

Այս պահին ֆինանսների նախարարության  աշխատակազմի ղեկավարն է եկել ակտիվիստների մոտ եւ հայտնում է, որ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը պատրաստ է ընդունել ակտիվիստներին: Ակտիվիստները չեն համաձայնում աշխատակազմի ղեկավարի հետ, ասելով, որ նախարարի պաշտոնակատարին իրենք սպասում են փողոցում:

Մանրամասները՝ շուտով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930