Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի կողմից Թվիթերի արգելափակումը` ԵԽԽՎ պատվիրակների մտահոգության առարկա

Ապրիլ 09,2014 14:53

Այսօր` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի երրորդ օրը, Վեհաժողովի քննարկման թեման էին կիբեր անվտանգությանը, ինտերնետ հասանելիությանը վերաբերող հարցերը: Պատվիրակներ

Աքսել Ֆիշերի և Յանա Պելկոնեի զեկույցից հետո հարցեր հնչեցին բանախոսներին: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանն իրենց ելույթներում մտահոգություն հայտնեցին Թուրքիայի Կապի և հեռահաղորդակցության գերատեսչության կողմից երկրի տարածքում Թվիթերի միկրոբլոգների ծառայության հասանելիության արգելափակումը:

Հակադրելով Հայաստանում և Թուրքիայում այս ոլորտում գոյություն ունեցող իրավիճակը` Նաիրա Կարապետյանը շեշտեց, թե ինտերնետը պետք է հասանելի լինի բոլորին` անկախ ազգային պատկանելությունից, սեռից ու տարիքից: Հայ պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ում ինտերնետ հասանելիությունը տարեցտարի աճում է: Այնուհետև իր խորը մտահոգությունը հայտնեց Թուրքիայում այս ոլորտում գոյություն ունեցող իրավիճակի վերաբերյալ: Այդ երկրի տարածքում Թվիթերի միկրոբլոգների ծառայության հասանելիության արգելափակումը նա համարեց ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարում, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներ ունեցող փաստ: Այդ փաստը կապելով Թուրքիայում կայացած ընտրությունների հետ` Նաիրա Կարապետյանը նշեց, թե այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք չէ զարմանալ Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքով:

Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե «ինտերնետը կարող է դառնալ զենք սխալ ձեռքերում: Ուստի պետք են կանոնակարգման մեխանիզմներ»:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` հոկտեմբերի 10-ին « Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի» դատական գործի վճռով  սահմանած այն դրույթը, որ կայքը կարող է պատասխանատվություն կրել ընթերցողների մեկնաբանությունների համար, որոնք պարունակում են վիրավորական արտահայտություններ, նշեց, թե իր համար ընդունելի չեն նման սահմանափակումները:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում այսօր սպասվում են նաև թեժ քննարկումներ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների դադարեցման վերաբերյալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930