Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի սահմանագոտուց արդեն ուսուցիչներն էլ են արտագաղթում

Ապրիլ 09,2014 14:51

Մեզ հետ զրույցում Նոյեմբերյանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցներից մեկի ուսուցիչը մտահոգություն հայտնեց, որ նույնիսկ ուսուցիչները, ովքեր պետք է սահմանագոտում ապրող երեխաների համար հայրենի հողին նվիրվածության օրինակ ցուցադրեն, Ռուսաստան են մեկնում:

Օրերս Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել սահմանամերձ Բաղանիսի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Ավելի վաղ այդ դպրոցից հեռացել եւ Ռուսաստան էր մեկնել պատմության ուսուցիչը:

Անցյալ տարի աշխատանքից ազատվեց եւ Ռուսաստան արտագնա աշխատանքի գնաց սահմանամերձ Ոսկեպարի պատմության ուսուցիչը: Այժմ նրա փոխարեն Ոսկեպարի կրթօջախում պատմություն դասավանդող երիտասարդը, մեր հավաստի տեղեկություններով, առաջիկայում «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստանի Դաշնություն մշտական բնակության կմեկնի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Erem says:

    Արտագաղթի և աշխատատեղերի առումով Տավուշի մարզպետն այլ կարծիքի է, սակայն ցավալին այն է, որ ՀՀ նախագահը Բերդի տարածաշրջան կատարած այցի ժամանակ չփորձեց նույնիսկ այս խնդիրներին անդրադառնալ: ՀՀ նախագահը նույնիսկ մարզի այցի արդյունքները չամփոփեց, մարզպետի կողմից ՞կատարած՞ աշխատանքը չգնահատեց, տարածքի համայնքապետերին չլսեց, 2013թ. մարզի տարածքում ավելի քան 26 մլրդ դրամի ներդրումների արդյունքներին չանդրադարձավ, առանց համայնքապետերի կարծիքը հաշվի առնելու, հրատապ ծրագրերի համար ամենամյա հատկացվող գումարների աննպատակ ծախսելու մասին չխոսվեց և մի շարք այլ հարցեր: Հավանաբար այս անգամ էլ նախագահը բավարարվեց Արմեն Գևորգյանի կողմից թելադրված և Տավուշի մարզպետի կողմից ներկայացված իրականության հետ կապ չունեցող ցուցանիշներով: Նման ախմախ մարզպետ ունանալու պարագայում շուտով Տավուշում նույնիսկ վարունգը չի ծլելու…

  2. Anna says:

    Ով ինչքան ուզում է ասի,Ղուլի հովանավորները թևերը փռում են,ներկայացումը կազմակերպվում է հրաշալի և նրա մարզում վաղուց արդեն կոմունիզմ է,բայց ավաղ տավուշեցիները դա ոչ տեսնում են,ոչ էլ զգում:

  3. karp says:

    Մարզը գտնվում է հոգևարքի մեջ:Օտկատներից գերհագեցաց ինստանցիաները չեն
    նկատում Ղուլարյանի ապաշնորհ գործունեության աղետալի հետևանքները:ՈՒսու-
    ցիչների հեռանալը,արտագաղթելը նույնիսկ յաթաղանի տարիներին չի եղել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930