Բազմաբնակարան բնակելի շենքերում 2014 թվականին նախատեսված աշխատանքների շրջանակում մեկնարկել և շարունակվում են ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները:
Վարչական բոլոր շրջաններում իրականացվող աշխատանքների արդյունքում արդեն իսկ փոխարինվել և վերանորոգվել է 4563 գծմ ջրթափ խողովակ: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում նախատեսված է 18852 գծամետր ծավալով համապատասխան աշխատանքներ իրականացնել:
Ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն