Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներազգային ազատագրական շարժման» անդամները «Գազպրոմին» համարում են գրպանահատ

Ապրիլ 09,2014 14:46

«Վահանը կատարել էր տարրական մի փորձ՝ ուղղակի համեմատեց գազի որակը Հայաստանում եւ հարեւան երկրում՝ Վրաստանում, ինչը արդեն ժողովուրդն էր զգացել, բոլորն էին զգացել»,- այսօր՝ ապրիլի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց երգահան Էդուարդ Զորիկյանը:

Նրա համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է հանրապետության նախագահը գնում  էներգետիկայի նախարարություն եւ պատվիրում է նրա աշխատակիցներին բացատրել ժողովրդին, թե ինչո՞ւ է գազը սահման հասնում մի գնով, իսկ հայ սպառողներին՝ երկու անգամ թանկ.

«Ամբողջ հսկայական Ռուսաստանով այդ գազը գալիս հասնում է Հայաստանի սահման, Հայաստանը, որ կետ է երկրի վրա, գլոբուսի վրա, երկու անգամ թանկանում նոր հասնում է սպառողին»:

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ ՀՀ-ն տնտեսական կախման մեջ լինելով տարբեր պետություններից՝ վտանգի տակ է դնում իր անկախությունը: Նա նշեց, որ ամբողջ ձմեռվա ընթացքում գազ չի օգտագործել, քանի որ «Գազպրոմին» համարում է գրպանահատ.

«Ինքը մտել է ամեն մի ընտանիք, ամեն մի անձի գրպան, եւ այսօր ամբողջ այդ գումարներն ինքը գողացել է ժողովրդից: Ինքը պետք է այս ժողովրդի թալանի համար պատասխան տա ամբողջ ժողովրդի առաջ: Կառավարությունն այսօր հրաժարական է տվել, նրանցից ովքեր, որ առնչվում են այս թալանի հետ, պատասխանատու են»:

Հիշեցնենք՝ «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամ ազատամարտիկներն ու արվեստագետները վաղը՝ ապրիլի 10-ին,  բողոքի ակցիա են կազմակերպելու, որի ընթացքում, պահանջելու են գազի գնի վերանայում եւ գանձված գումարների փոխհատուցում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930