Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հելսինկյանները հաղթեցին պաշտպանության նախարարությանը

Ապրիլ 09,2014 14:38

Վարչական դատարանի դատավոր Ա. Սարգսյանն այսօր հրապարակեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության վարչական գործով  դատարանի որոշումը:

Հելսինկյանները դիմել էին դատարան՝ պահանջելով պաշտպանության նախարարությունից տրամադրել իրենց տեղեկատվություն, թե ինչ տեսակի գրենական պիտույքներ, սնունդ  եւ հագուստ է մատակարարվում բանակին եւ մատակարարների անունները:

Դատարանը որոշեց պարտավորեցնել պաշտպանության նախարարությանը դիմումատու իրավապաշտպան կազմակերպությանը տրամադրել մատակարարների ցանկը, ինչպես նաեւ ինչ տեսակի հագուստ, գրենական պիտույքներ են մատակարարվում պաշտպանության նախարարությանը:

Որոշումը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում:

Իրավապաշտպան կազմակերպությունը որոշումը կստանա վաղը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930