Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք գտնում ենք, որ նրանք վարում են հանցագործ պասիվ քաղաքականություն». Աշոտ Գրիգորյանն՝ ԱԳՆ մասին

Ապրիլ 09,2014 14:26

Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները, թե իբր Արցախում հիդրոէլեկտրակայան չի կառուցվելու, սուտ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: «Ես հաստատում եմ, որ մենք հայտարարել ենք՝ 50 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ կառուցել Արցախում, մենք սկսեցինք եւ շարունակելու ենք»,- ասաց նա եւ պատմեց, որ Արցախում ներդրումներ կատարող գործընկերների համար Ադրբեջանը՝ ի դեմս նախագահի, փորձել է խոչընդոտել հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքներին, սակայն հաղթանակ չեն տարել. չնայած, որ հայկական կողմը սկզբից խնդիրներ է ունեցել էներգետիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող ԷյԲիԲի ընկերության հետ, սակայն դրանք հարթվել են, եւ այժմ այդ ընկերության սարքերը գործում են հիդրոէլեկտրակայանում:

Ըստ պարոն Գրիգորյանի՝ երեկ էլ հանդիպումներ են ունեցել սլովակ եւ բուլղարացի գործարարների հետ, եղել են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ:

Արտասահմանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարելու, նրանց հատկապես գրավել է Հայաստանի էներգետիկայի ոլորտը: «Երկու հարց տվեցին, որոնց պատասխանները ես գիտեմ, որ բացասական է, բայց ես իրենց ասացի, թողեք ինձ վրա, ես այդ հարցերը կլուծեմ՝ հուսալով, որ մինչեւ աշխատանքները վերջացնեն, ես կկարողանամ հարցերը լուծել»,- ասում է Աշոտ Գրիգորյանը եւ նշում, որ հարցերից 1-ինը վերաբերում է ներդրումների պաշտպանությանը, որի մասին օրենք պետք է ստեղծել: «Այդ երկկողմանի պայմանագրերը կնքվում են, հենց որ սկսվում է առաջին ներդրումային զարգացումը հետեւյալ երկրների գործարարների միջեւ: Մինչեւ այսօր Հայաստանը Սլովակիայի հետ չի կնքել, երբ որ հսկայական աշխատանքներ է կատարվում, Հայաստանում Սլովակիայի միջեւ, տարրական բան է: Մենք ժամանակին 2002 կամ 2003 թվականին, երբ որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Սլովակիա, այդ ժամանակ որոշվեց երկու կամ երեք պայմանագիր ստորագրել, որն օդի պես պետք էր այդ երկու երկրների գործարարների համար, որ միմյանց հետ աշխատեն: Առաջինը սլովակ գործարարների ներդրումները Հայաստանում պաշպանվի, ես գիտեմ՝ 70-80 տոկոսը պայմանագրի պատրաստ է, մնում է վերջին մասը, որ ստորագրվի»,- ասում է պարոն Գրիգորյանը:

Երկրորդ կետը, ըստ նրա, ներդրողներին կրկնակի հարկից ազատվելու խնդիրն է:

«Որովհետեւ եթե չկա, այդ պայմանագիրը, երկու երկրներում էլ հարկ են վճարում: Ես խոստացա իմ գործընկերներին, որ կփորձեմ իմ արտգործնախարարությանը դիմել, ԱԺ-ում այդ հարցերը կքննարկվեն»,- ասաց պարոն Գրիգորյանը՝ չնայած նկատելով, որ արտգործնախարարությունը ոչինչ չի անում այդ ուղղությամբ եւ չի ցանկանում համագործակցել իր հետ: Նույն կերպ է վարվում նաեւ սփյուռքի նախարարությունը:

«Մենք գտնում ենք, որ նրանք վարում են հանցագործ պասիվ քաղաքականություն: Ես բազմիցս ասել եմ՝ զբոսաշրջիկի կարգավիճակով ամբողջ աշխարհը պտտվող, ժողովրդի կողմից վճարվող եւ այդ ֆինանսները քամուն տվող նախարարը, իհարկե, պետք է հաշիվ տա՝ ինչ է անում»,-ասում է պարոն Գրիգորյանը:

Լրագրողներից մեկի հարցին, արդյո՞ք եվրոպացի ներդրողներին չի անհանգստացնում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հանգամանքը, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ միայն մտահոգիչ չեն, այլ նաեւ նրանք գտնում են, որ եթե Հայաստանը կարողանա աշխատել Եվրամիության հետ եւ լինի Մաքսային միության անդամ, դա Հայաստանի համար իդեալական տարբերակ է»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930