«Մի՛ հավատացեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`արձագանքելով ՀՅԴ-ի`կոալիցիա մտնելու հավանականության մասին վերջին օրերին շրջանառվող խոսակցությունների առիթով հնչեցրած հարցերին:
Կոալիցիա մտնելու մասին խոսակցությունները հերքեց նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ «Ոչ, ոչ, եթե լիներ, մենք հիմա կիմանայինք, կասեինք»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Տեղեկացնենք, որ խորհրդարանում մեկնարկել է «հրաշալի քառյակի» հերթական հանդիպումը, որի ժամանակ քննարկելու են հետագա համատեղ գործողությունների ծրագրերը:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հրաժարականով, ըստ էության, տապալեց քառյակի նախատեսած միջոցառումները: Դրանք, այժմ, սրբագրման եւ վերանայման կարիք ունեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ