«Դեմ եմ»-ի ակտիվիստները այս պահին փակել են Նալբանդյան փողոցի կառավարության դիմացի հատվածը, նստել են գետնին եւ գոռում են՝ «Մենք ենք տերը այս երկրի»:
Ֆինանսների նախարարությունից այդպես էլ ոչ ոք չիջավ ներքեւ, ակտիվիստներից երկու հոգի բարձրացան եւ հանձնեցին իրենց պահանջ-նամակները, ինչից հետո որոշեցին գնալ կառավարության շենք, ինչպես ակտիվիստներից մեկը հեգնեց՝ «անգլուխ կառավարություն, որը եւ կա, եւ չկա»:
Մինչ ոստիկանները կհասցնեին փակել կառավարության շենքը, ակտիվիստները փոխեցին իրենց երթուղին եւ հենց Նալբանդյան փողոցում այս պահին նստել են գետնին:
Այս պահին բերման է ենթարկվել մեկ ակտիվիստ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ շուտով
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ