Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր միգրանտները կօգտվե՞ն արտոնություններից

Ապրիլ 09,2014 14:12

Զուգադիպությո՞ւն էր Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը պաշտոնական Մոսկվա, թե՞ ոչ. այնուհանդերձ՝ Ռուսաստանի համար Արեւելյան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի համար ներքաղաքական նոր դասավորությունների ֆոնին ռազմավարական դաշնակից երկու երկրների Անվտանգության քարտուղարների հանդիպումն ու առանձնազրույցը պատահական համարվել չեն կարող:

Աշխարհաքաղաքական համագործակցության խնդիրներից զատ՝ այդ այցը հայաստանցիների ուշադրության կենտրոնում էր հատկապես միգրացիոն խնդիրների առնչությամբ. շատերն են սպասում, որ Արթուր Բաղդասարյանի` իր գործընկերոջը գրված նամակը, որպես դրա շարունակություն՝ ստեղծված համատեղ հանձնաժողովների, երեկ էլ արդեն երկու ԱԱԽ ղեկավարների միջեւ ստորագրված փաստաթուղթը վերջապես լուծում կտա այդ խնդրին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ԱԱԽ-ն` հանձին դեռ Մոսկվայում գտնվող Արթուր Բաղդասարյանի, փորձում է հնարավորինս սեղմ ժամկետներում հասնել նրան, որպեսզի Հայաստանի միգրանտներն օր առաջ օգտվեն այն կարգավիճակից, որից օգտվում են Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիները, որոնց վրա հունվարի 1-ին ՌԴ-ի կողմից ընդունված միգրացիոն օրենքը չի տարածվում: Երեկ, օրվա երկրորդ կեսին, Ն. Պատրուշեւի եւ Ա. Բաղդասարյանի միջեւ այդ առնչությամբ ստորագրված հուշագիրը, որպես ճանապարհային քարտեզ, նախատեսելու է նաեւ այդ հնարավորութունը: Ի դեպ, մեր տեղեկություններով` օրվա ավարտին Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել նաեւ կրեմլյան բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930