Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի անդամները հորդորում են պետական հիմնարկներում ճնշումների ենթարկվող աշխատակիցներին` դիմել գործատուներին եւ պահանջել հրաժարվել պարտադիր պահումներից

Ապրիլ 09,2014 13:32

Այս պահին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները հավաքվել են ֆինանսների նախարարության շենքի դիմաց եւ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարից պահանջում են ներքեւ իջնել ու պատասխանել իրենց հարցերին:

Այս պահին ակտիվիստները սուլում են եւ գոռում՝ «Դեմ ենք»: Ակտիվիստներից Հայկ Ավետիսյանը հայտարարում է, որ պետք է մինչեւ վերջ պայքարել թե պետական եւ թե մասնավոր հիմնարկներում աշխատող իրենց ընկերների իրավունքների պաշտպանության համար եւ հորդորեց պետական հիմնարկներում ճնշումների ենթարկվող աշխատակիցներին՝ դիմել գործատուներին եւ պահանջել հրաժարվել պարտադիր պահումներից: Դավիթ Մանուկյանն էլ նկատեց, որ մինչեւ հիմա կառավարության անդամները եւ այլ պաշտոնյաներ անհիմն էին համարում իրենց անվստահությունը կենսաթոշակային օրենքի ներդրման վերաբերյալ, բայց Սահմանադրական դատարանի որոշումից հետո իշխանության այս պահվածքը հաստատում է, որ իրենց անվստահությունը խիստ հիմնավորված էր, որովհետեւ իմանալով ,որ սեպտեմբերի 30-ից օրենքը չի գործելու, դրամահավաքը շարունակում են: Արդեն 20 րոպե է՝ ինչ ակտիվիստները նախարարության առջեւ են, բայց տեսնելով, որ ոչ ոք ներքեւ չի իջնում, ակտիվիստները առաջարկում են իրենք մտնեն նախարարություն: Դավիթ Մանուկյանի խոսքով, ՍԴ իրենց տվել է զենք եւ իրենք այդ զենքը պետք է օգտագործեն մինչեւ վերջ: Այս պահին ակտիվիստները գոչում են՝ «Ոչ թալանին» եւ սուլում են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930