Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում:
Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչան է (26-1, 8 նոկաուտ):
Արթուր Աբրահամը, Բեռլինում, մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի՝ Նիկոլա Սյեկլոչայի հետ:
Մեր հայրենակիցը շեշտել է, որ համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ներկայում պայքարելու է այդ տիտղոսը պաշտպանելու համար: Նա նաև նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների, հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում է կազմել նրա մարտավարության մասին:
Նիկոլա Սյեկլոչայի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն