Ապրիլի 7-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 06.00-ին, ձեռքի մասում ստացած կտրված վերքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Էրիկ Վ.-ն և հայտնել է, որ վնասվածքն ստացել է ինքն իրեն վնասելու հետևանքով, իսկ նույն օրը, ժամը 07.15-ին, նույն հիվանդանոց էր տեղափոխվել 1986 թ. ծնված Լևոն Մ.-ն և հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Չարենցավան քաղաքում, վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցավանի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտ, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Գևորգ Ո.-ն դանակով հարվածել է Էրիկ Վ.-ին և Լևոն Մ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Ո.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև