Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմայգում բարեկարգման անվան տակ ծառեր են հատվել. «Ժողովուրդ»

Ապրիլ 09,2014 11:18

«Ժողովուրդ»-ը փորձեց այգում հավաքված մարդկանցից պարզել՝ արդյոք տեսախցիկների տեղադրումից հետո կնոջ արտաքինով տղամարդկանց մուտքն այգու տարածք դադարե՞լ է, թե՞ նրանք ժամանակավորապես են անհետացել, որպեսզի հետո ավելի մեծ շքախմբով գրոհեն այգու տարածք։ Հատկանշական է, որ հավաքվածների մեծ մասը, որոնք հիմնականում այգու հարակից շենքերի բնակիչներ էին, հրաժարվեցին որեւէ բան ասել, իսկ մի մասն էլ նշեց, որ նկատել է դրական տեղաշարժ։

Ամենատխուր փաստը, որն արձանագրել են, այն էր, որ այգում բարեկարգման անվան տակ ծառեր էին հատվել։ Իսկ թե ում կողմից՝ ցավոք չեն կարողացել պարզել։ Այգու տնօրենը տեղում չէր, իսկ ներկաներն էլ ասացին, թե տեղյակ չեն։

Հուսանք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ով հաճախ է անդրադառնում ծառահատման դեպքերին, այս դեպքում եւս կարձագանքեն։

Այսպիսով՝ Երեւանի Կոմայգու տրանսվիստիտների խնդիրը, որի մասին համապատասխան կառույցները տարիներ շարունակ խոսում էին, իսկ հարակից շենքերի բնակիչներն էլ՝ անվերջ բողոքում, լուծվեց շատ հեշտ՝ ընդամենը մի քանի տեսախցիկ տեղադրելով։ Անհասկանալի է միայն, թե ինչու այդ լուծումը տրվեց այսքան ուշացումով:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930