Նախկին վարչապետը սոցիալական դժվարություններ չի ունենա, որովհետեւ բավական հարուստ է։ 2013 թվականին նա հայտարարագրել է 987 հազար դոլար եւ 12 միլիոն դրամ։
Տիգրան Սարգսյանը նաեւ տան խնդիր չունի, ըստ հայտարարագրի, ունի 2 առանձնատուն՝ մեկը Երեւանում, մյուսը Նուռնուս գյուղում, 2 բնակարան Երեւանի Չարենց եւ Բաղրամյան փողոցներում ու անգամ հողամաս Դիլիջանում, բացի դա, նաեւ 48.2 քառակուսի մետրանոց ավտոտնակ։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Տիգրան Սարգսյանը 2012թ.-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հայտարարագրել է 1979թ. արտադրության «Վազ 2103»։ Հետագայում, սակայն, վաճառել է այդ մասունքը, որովհետեւ հաջորդող հայտարարագրերում մեքենայի մասին ոչինչ չի նշվում։
Հայտարարագրվել է նաեւ Սարգսյանի կնոջ՝ Գոհար Սարգսյանի ունեցվածքը, չնայած նա տնային տնտեսուհի է, այնուամենայնիվ, 2011թ.-ին նրա դրամական միջոցները կազմել են 119 հազար 823 դոլար եւ 12 միլիոն դրամ, իսկ 2012-ին՝ 128 հազար 920 դոլար եւ 15 միլիոն դրամ:
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում