«Նախարարներ կան, որոնց կենսագրությունը կարդում՝ ուղղակի ապշում ես. երկու էշի գարի իրարից չի տարբերում, բայց նախարար է աշխատում», հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։
«ՉԻ» – Տարօրինակ է, իհարկե, որ Համլետ Հարությունյանը միայն կառավարության հրաժարականից հետո է սկսել ուշադրություն դարձնել նախարարների մտավոր ունակությունների վրա, բայց գնահատականն, ամեն դեպքում, շատ դիպուկ է։ Միայն մի վերապահումով. ղարաբաղյան հայտնի ասացվածքը ոչ թե երկու էշի գարի իրարից տարբերելու, այլ երկու էշերի միջեւ գարին կիսելու («ճոթ անելու») մասին է։
…Մնում է հուսալ, որ առաջիկայում պրն Հարությունյանը կկոնկրետացնի, թե հատկապես որ երկու էշերի մասին է խոսքը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում