Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրաշալի քառյակ»-ի ներկայացուցիչները քննադատում են բոլոր պաշտոնյաներին, բացի՝ Աբրահամյանից. «Ժողովուրդ»

Ապրիլ 09,2014 11:07

ԱԺ նախագահի աթոռը վարչապետի աթոռի հետ փոխելը Հովիկ Աբրահամյանի համար իրականում կլինի պաշտոնի իջեցում։ Հայտնի փաստ է, որ ԱԺ նախագահը ՀՀ Սահմանադրությամբ համարվում է ՀՀ երկրորդ, իսկ վարչապետը՝ երրորդ պաշտոնյան։

Եվս մեկ կարեւոր հանգամանք. Հովիկ Աբրահամյանը ԱԺ վերջին ընտրություններից ամիսներ առաջ՝ 2011 թ. նոյեմբերին, խորհրդարանի ղեկավարի պաշտոնից պարտադրված հրաժարական ներկայացրեց, բայց այնուհետեւ, ընտրություններից հետո կրկին վերադարձավ խորհրդարանի ղեկավարի պաշտոնին։ Ու հիմա ԱԺ նախագահի պաշտոնից կրկին հրաժարվելն ու ավելի ցածր՝ վարչապետի պաշտոնի տեղափոխվելը մի տեսակ սիրուն չէ։

Ուշագրավ է, որ Հ. Աբրահամյանն ԱԺ նախագահի պաշտոնում կարողացել էր հասնել նրան, որ փորձում էր լեզու գտնել բոլորի, այդ թվում՝ արմատական ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ։ Պատահական չէ, որ «հրաշալի քառյակ»-ի ներկայացուցիչները քննադատում են բոլոր պաշտոնյաներին, բացի՝ Աբրահամյանից։

Բացի այդ, ԱԺ նախագահի պատասխանատվության շրջանակներն անհամեմատ ավելի քիչ են, քան՝ կառավարության ղեկավարինը։ Ի վերջո, վարչապետը պատասխանատու է ՀՀ տնտեսության համար։ Բայց այսօր Հայաստանում տնտեսությունը գտնվում է ողբալի վիճակում, ով էլ ստանձնի վարչապետի պաշտոնը, նա ժառանգելու է անմխիթար, գրեթե ամբողջությամբ քայքայված տնտեսություն։ Անգամ պաշտոնական վիճակագրությունն է ստիպված արձանագրել այդ ձախողումները։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930