Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն էլ ունի զրահապատ ավտոմեքենա. «Հրապարակ»

Ապրիլ 09,2014 10:47

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով, մեր տեղեկություններով, դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռք էր բերել զրահապատ Mercedes-Benz S-Class մոդելի շքեղ ներկայացուցչական սեդան՝ մոտ 800 հազար դոլար արժողությամբ։

Վերջերս էլ, երբ արդեն պաշտոնապես վաճառքում հայտնվեց Mercedes S-Class–ի վերջին սերնդի մեքենան՝ 2013 թվականի արտադրության, Ծառուկյանը, ըստ մեր տեղեկությունների, ձեռք է բերել այդ մեքենայից միանգամից 2 հատ, յուրաքանչյուրը՝ մոտ 300 հազար դոլար արժողությամբ։

Այս ամենի իսկությունը ճշտելու համար կապվեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։ Վերջինս մեզ ասաց, որ պարոն Ծառուկյանն իսկապես ունի զրահապատ ավտոմեքենա։ «Ինչպես շատ ու շատերը Հայաստանում, այնպես  էլ պարոն Ծառուկյանը, այո՛, ունի զրահապատ մեքենա»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը, սակայն, ավտոմեքենայի մակնիշի, մոդելի այլ մանրամասներին ծանոթ չէ։

Հարցին, թե հաճա՞խ է պարոն Ծառուկյանը շրջում զրահապատ մեքենայով, մամուլի խոսնակն ասաց, որ հիմնականում չի օգտագործում այդ մեքենան։ Ինչ վերաբերում է վերջին ամիսներին նոր սերնդի Mercedes S-Class մոդելի երկու թանկարժեք սեդան ձեռք բերելուն, Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ունեցած գույքը, այդ թվում՝ ավտոմեքենաները, հայտարարագրված են:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930