Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Սարգսյանն անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի, ՀՅԴ-ն կմտնի նոր կառավարության մեջ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 09,2014 10:36

Արդյո՞ք ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն կառավարություն կկազմեն Սերժ Սարգսյանի հետ։ Նման զարգացման համար քաղաքական նախադրյալներ իրականում գոյություն ունեն։ ՀՅԴ ներկայացուցիչներն ասում են, որ այս հարցում որոշիչ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի վերաբերմունքը իրենց կողմից մշակված 7 կետին։

Այդ կետերի առանցքային պահը, հիշեցնենք, անցումն է կառավարման խորհրդարանական համակարգի։ Հենց այս հարցի վրա կողմերը կարող են համաձայնության եզրեր գտնել, որովհետեւ հիմա կարծես Սերժ Սարգսյանը առանձնապես դեմ չէ այդ գաղափարին։ 2018 թվականին լրանում է նրա երկրորդ ժամկետը Բաղրամյան 26-ում, եւ ըստ գործող Սահմանադրության, նա չի կարող հաջորդ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվել։

Եվ ուրեմն, իշխանությունը պահպանելու համար Սարգսյանը կամ պիտի փորձի վերացնել երրորդ անգամ անընդմեջ առաջադրվելու արգելքը, կամ իշխանությունը պահպանելու այլ տարբերակ մտածի։ Այդ տարբերակը կարող է դառնալ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, երբ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա դառնալ վարչապետ եւ այդպիսով պահպանել իշխանությունը։

Եթե Սարգսյանը առաջարկի անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, ՀՅԴ-ն, մեծ հավանականությամբ, կմտնի նոր ձեւավորվելիք կառավարության մեջ։ Նույնը կարելի է ակնկալել նաեւ ԲՀԿ-ից, որովհետեւ այս կուսակցությունը դեռեւս 2012 թվականի նոյեմբերին հանդես եկավ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նախաձեռնությամբ։ Հիմա, փաստորեն, չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանը վերը նշված ուժերին կառաջարկի 2016 թվականին իրականացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե եւ 2017 թվականից անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի։ Սա մի բան է, որ առաջարկում էր ԲՀԿ-ն 2012 թվականին։ Ի դեպ, անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ծրագրային է համարվում նաեւ «Ժառանգություն» կուսակցության համար, այնպես որ՝ Սերժ Սարգսյանը մանեւրի բավականին մեծ դաշտ է ստանում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930