Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյանը Արգամիչի նշանակումը ոչ իրատեսական է համարում.«Հրապարակ»

Ապրիլ 09,2014 10:17

Քաղաքագետ Մինասյանի համար թե ՀՅԴ-ի, թե ԲՀԿ-ի կոալիցիա ձեւավորելը «տեսանելի» է, որովհետեւ «յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է իշխանության», բայց դա կարող է տեղի ունենալ մի շարք գործոնների դեպքում, նախեւառաջ՝ թե ում է Սերժ Սարգսյանը վարչապետ տեսնում։

«Արդյո՞ք դա կլինի մարդ, որն ընդունելի կլինի նաեւ այդ ուժերի կողմից,- ասում է Մինասյանը, ապա շարունակում։- Սերժ Սարգսյանի համար ոչ թե Դաշնակցությանը կամ ԲՀԿ-ին սիրաշահելու խնդիր է դրված, այլ իր քաղաքական հենարանն ընդլայնելու հարց։ Իշխանությունների համար ամենակարեւոր գործընկերը, ակնհայտորեն, հենց ԲՀԿ-ն է, որը մեծությամբ երկրորդ խորհրդարանական ֆրակցիան է։ Այս առումով Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողմից ընդունելի անձ է»։

Սակայն Սերգեյ Մինասյանը Արգամիչի նշանակումը ոչ իրատեսական է համարում. «Կարող ենք բերել բազմաթիվ հակափաստարկներ, թե ինչու Հովիկ Աբրահամյանը պիտի վարչապետ չլինի՝ սկսած նրանից, թե որն է իմաստը, եթե նախորդ վարչապետի հրաժարականը քաղաքական լարվածությունը լիցքաթափելու քայլ էր նաեւ, ապա ինչո՞ւ պիտի նշանակվի որեւէ մեկը, ով հասարակության մոտ այդ լիցքաթափման առումով հակառակ էֆեկտն է ունենալու։ Բացի դրանից, եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի այդ պաշտոնին, ինքը եւ իր թիմակիցներն արդեն կպատրաստվեն հաջորդ նախագահի ընտրություններին հենց նրա թեկնածությունն առաջ տանելու առումով, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը գոնե իրեն չի ընկալում ինչ-որ մի ժամանակվա վարչապետ։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանի նպատակներից մեկը հենց դա է»։

Այդուհանդերձ, քաղաքագետը չի ցանկանում պնդել, որ Արգամիչի վարչապետ դառնալու դեպքում ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու փաստն անխուսափելի է. «Քաղաքական առեւտրում նոր նյուանսներ կարող են ի հայտ գալ, եւ միայն այդ ժամանակ կարելի է հաշվարկել՝ արժե՞ մտնել իշխանության մեջ, թե՞ սպասել 3 տարի եւ քաղաքական դիվիդենտներն ընդդիմադիր հռետորիկայով ավելացնել, թե՞ մտնել իշխանության մեջ եւ ադմինիստրատիվ ռեսուրսը 2017թ. իրենց թիմի օգտին ծառայեցնել»։

ՀՅԴ-ի հարցում էլ նկատում է. «Եթե ՀՅԴ-ն փաստացի է այդ 7 կետերն առաջարկում, ապա իշխանությունը չի ընդունի, եթե ֆորմալ, այսինքն, իշխանությունը կարող է ասել՝ այո, մենք համաձայն ենք, Դաշնակցությանը կներգրավենք, թող իրենք փորձեն արդեն կառավարության կազմում իրագործել իրենց ծրագիրը»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930