Լրահոս
Օրվա լրահոսը

«Օտար մարգարեները» չեն օգնի

Ապրիլ 09,2014 13:25

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծնվել է Հավայան կղզիների մայրաքաղաքում` Հոնոլուլուում: Այդ կղզիներն, ինչպես հայտնի է, ամերիկյան նահանգի կարգավիճակ են ստացել միայն 1959 թվականին: Իսկ դրանից երկու տարի հետո լույս աշխարհ է եկել Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը: Ընտրարշավի ժամանակ Օբամայի հակառակորդները լուրեր էին տարածում, թե նա իրականում Հոնոլուլուում էլ չի ծնվել եւ այդ պատճառով չի կարող հավակնել երկրի նախագահի պաշտոնին: ԱՄՆ-ում այդ առումով օրենքը խիստ է: Եվ դրա մեջ տրամաբանություն կա` երկիրը ղեկավարելու համար դու պետք է ապրես այդ երկրի հոգսերով:

Հայաստանում օրենքն այդքան էլ խիստ չէ: Եվ այսօր, երբ խոսք է գնում արտասահմանից վարչապետ կամ նույնիսկ նախագահ բերելու մասին, ես հիշում եմ հենց այդ տրամաբանությունը: Միանգամից ասեմ, որ խոսքը «ղարաբաղցիների» մասին չէ. ով որ մտածում է, որ Արցախը պատմական եւ մշակութային առումով Հայաստան չէ, նա, ըստ էության, համաձայն է մեր հարեւանների հետ, որոնք «հիմնավորումներ» են փնտրում, թե ինչպես հարձակվել Հայաստանի այդ մասի վրա: Խոսքս, օրինակ, Արա Աբրահամյանին եւ Արմեն Սարգսյանին արտասահմանից բերելու եւ այստեղ բարձր պաշտոն տալու մասին է: Արա Աբրահամյանին չեմ ճանաչում` չնայած նրա խոսելուց կարելի է եզրակացնել, որ նա Սոկրատը չէ: Արմեն Սարգսյանին ճանաչում եմ եւ խորը համակրանք ու հարգանք ունեմ: Բայց անկախ այս կամ այն անհատի անձնական հատկանիշներից՝ կարեւորն այն է, որ նրանք տասնամյակներ շարունակ կտրված են զուտ հայաստանյան իրականությունից, իսկ խնդիրները, որոնց առաջ մենք կանգնել ենք՝ տեխնիկական, «մենեջերական» չեն:

Արտասահմանում ձեռք բերված ցանկացած մենեջերական փորձ կամ այդ առարկայի վերաբերյալ աշխարհի բոլոր խելացի գրքերի սերտումը չի օգնի արտասահմանցիներին` շտկելու մեր դրությունը: Որովհետեւ մեր խնդիրները քաղաքական են, հոգեբանական են, կասեի նույնիսկ` հոգեւոր: Լուծելու համար դրանք պետք է ոչ միայն իմանալ, հասկանալ, այլեւ զգալ: Դա կարող է անել միայն այն մարդը, որն այս 24 տարիներին ապրել է Հայաստանում: Մշակույթի նախարարությունն ավելի լավ տարբերակ չգտավ, քան Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի ղեկավար նշանակել ռուսաստանյան դիվանագիտության մեջ աշխատած չինովնիկին, որը առնվազն 12 տարի Հայաստանում չի ապրել: Այդ մարդուն չեմ ճանաչում, գուցեեւ շատ փայլուն երիտասարդ է: Բայց Օպերան ֆուտբոլային թիմ չի, ուր կարելի է հրավիրել արտասահմանցի մարզչի, դա Հայաստանի հոգեւոր կենտրոններից մեկն է: Որեւէ բան անելու համար այստեղ պետք է ոչ միայն արտիստների, երաժիշտների, այլեւ հանդիսատեսի վստահությունը: Խնդիրն այն չէ, որ օպերայի տնօրենը պիտի երգի, պարի կամ չափ տա: Հարցն այն է, որ նա պիտի զգա, թե ինչ է իրականում պետք մեր հանդիսատեսին: Հենց դա է, որ ռուսաստանցի չինովնիկը չի կարող անել: Մի՞թե Հայաստանում նման մարդ չգտնվեց:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. MARD says:

    իսկ Arnold-Shvarts Neger ի՞նչպես դարցավ նահանգապետ

  2. Seyran says:

    Նահագապետը նախագահ չէ:

  3. Կարեն says:

    Իսկ ինչով են վատ արտասահմանյան համալսարաններում որակյալ կրթություն ստացած մեր այն հայրենակիցները, որոնք մինչև ականջները թաթախված չեն կոռուցիայի և կրիմինալի մեջ: Ես կարծում եմ, որ ոչ միայն վարչապետը այլ նաև տնտեսական բլոկի նախարարները պետք է լինեն կրթված և արևմտյան առժեքներ կրող անհատականություններ: Ինչ վերաբերվում է (հոգուն) ապա դրա մեջ մտնում է նաև քավորը, հոպարի տղեն, ախպերութուուունը: Ես գերադասում եմ ունենալ կրթված մենեջեր քան մուկա-լիսկայական շահեր սպասարկող լօխ սիրտ ու ջիգիար ունեցող կամակատարներ:

    • Արմեն says:

      Կարեն էլ չասես նման բան, անհարմար է: Տես կա նաև այսպիսի բառակապակցություն` հայկական արժեք: Այս աշխարհում ամեն ինչ սահման ունի, խոսքը թվերի կամ տիեզերքի մասին չէ, այդքան օտար արժեքներին չարժե տուրք տալ: Թե կարծում ես արևմտյանի ամեն ինչը հիամալի է:

  4. Իմ կարծիքով հմուտ տնտեսագետ Ռուբեն Վարդանյանը, որը բազմիցս մասնակցել է ՌԴ-ում անցկացված տնտեսական բարեփոխումներին եւ հանդիսանում է ավելի քան 40 խոշորագույն բանկերի տնօրենների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի արժանի թեկնածու է:

  5. sergik says:

    արտաքին և ներքին խնդիրները փոխկապակցված են և ինչոր տեղել փողկապակցված չեն, արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է անցնենք հարձակման ՝պրոպագանդայի տեսքով, ու բոլորովինել չպետք է լաց ու կոծ անենք, այլ հակառակը սլաքը մեզնից լրիվ այլ կողմ տանենք. թալիշներին , քրդերին ,,բնիկ,, Կովկասյան ազգերին ,,ցույց տանք,, այն տեղը, որ իրականում ,,իրենց է պատկանում,, մնացածն իրենք կանեն…..

    • sergik says:

      այնպես որ արտաքին հարցերում օտար մարգարեները շատ կարող են օգնել,իսկ այ ներքին հարցերում, օտարը տեղ չունի, մեր ,,մարգարեները,, լրիվ հերիք են

  6. Արտակ Գաբրիելյան says:

    Իսկականից: Օրինակ Ռուդոլֆ Խառատյանը ԱՄՆ-ից եկել, ուզում էր փորձ բան աներ բալետի պարողների հետ: Որ Հայաստանից մեկին դնեին, կիմանար, որ բալետ պարողների հետ փորձ անել պետք չի: Պետք ա նստել բուֆետում կոֆե խմել, բողոքել երկրից ու աշխատավարձից, գնալ տուն: Թե ուզում ա մարդիկ ժամանակին գան գործի, փորձ անեն, պարապեն, ես շատ գիտեմ ինչեր: Թալանա ինչ ա:

  7. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, այն փաստը որ Տիգրան Սարգսյանը Սերժի ենթական էր, ինքնին ծիծաղելի մի իրողություն էր, իրականում իհարկե այսօրվա նախագահը իր մտավոր եվ մասնագիտական կարողություններով ավելի կսազեր լինել որեվե փոստ վարիչ, Տիգրան Սարգսյանի «նախագահության» տարածքում…
    Իսկ հիմա գանք «Արմեն Սարգսյանին արտասահմանից բերելու եւ այստեղ բարձր պաշտոն տալու» հարցին: Ես չեմ կարծում որ ներկայիս Ռուսաստանի ֆորպոստ հորջորջվող երկրում, Արմեն Սարգյանի մտավոր եվ մասնագիտական փորձ ունեցող մեկին նման «ԲԱՐՁՐ» պաշտոն կգտնեք…Արդեն այն իրականությունը որ մեր երկրում որեվե մի պաշտոներ են ստացել Ռոբերտ Քոչարյանի եվ Սերժ Սարգսյանի նման կիսագրագետ մարդիկ , ինքնին մեծ ԱՆԱՐԳԱՆՔ է մեր գրագետ համարվող ԺՈՂՈՎՐԴԻ համար…Ուրեմն Արմեն Սարգսյանը գա լինի Սերժի ենթական…դա կարծես Հայկական Ռադիոյի վերջին անեկդոտներից է կարծես…Կարծում եմ այնքանը բավակաան է նրա համար որ Մեծ Պատմաբանը եվ Վազգեն Սարգսյանը նրա մրցակցությունից ժամանակին ազատվեցին…ապա թե ոչ Հայաստանը այսօրվա այս ողբալի վիճակում չէր լինի… Հարգանքներով , Գալուստ

    • Արմեն says:

      Գրում եք մարդկային ու այլ արժեքների մասին ու հենց հաջորդ տողում վարքաբեկում այս կամ այն արժեքը: Չի կարելի նախագահի, հայրենիքի մասին գրել այն բառերով որոնք դուք եք օգտագործել: Ես ձեզ առաջարկում եմ ոչ ավելին:

  8. Норайр says:

    Забавно, когда пишут о “маститых” экономистах из РФ. Об их экономических реформах. Вы знаете хоть одну реформу в РФ, которая завершилась и добилась положительных результатов? Что? Не помните? Я тоже.

  9. Норайр says:

    Что можем ожидать от Ара Абраамяна? Что, хороший бизнесмен? Чем “поднялся” этот господин? Удачно участвовал в захвате госсобственности в РФ? Кажется тесть подсобил? И что он умеет? Сможет “хорошо” захватить чужую собственность?

  10. Норайр says:

    Госп. Саргис. Скоро нам покажут НАШЕ место. Успокойте свой воинственный пыл. Я хорошо помню, что те, кто говорит как Вы, как правило на передовую не идут. В Армении большая проблема. Вся власть, спецслужбы и верхушка армии находятся под тотальным контролем предполагаемой “дружественной” нам страны. Уже запущена очень неприятное нам сценарий. Сценарий копирована с события 1920-го года. Предполагается навязать нам военные действия с Азербайджаном. Но, “дружественной” нам стране не выгодна наша победа. Постараются, чтобы войну развязала Армения, или все сделают, чтобы так выглядела. Этим мы тоже станем международным изгоем и намертво привяжем себя к России. В начале войны случится крупное предательство в верхах власти главного штаба и в секретных службах. По приказу из “дружественной” нам страны. Они, ради “благих стратегических задач”, по способствуют разгрома нашей армии. Как в 20-ом году. В принципе, мы потерпим поражение, если даже только ПВО России на территории Армении даст “коридоры” авиации Азербайджана. А это делать ОЧЕНЬ легко. Небо Армении “защищаем” совместно! В этой сценарий, учесть Карабаха УЖЕ РЕШЕНА! Карабах УЖЕ обещана Азербайджану.Потерпев неудачи в войне, народ покорно пойдет за президентом и правительством, и сам будет просить России принимать Армению в состав РФ и ликвидировать государственность Армении. Те мои соотечественники, которые будут рады тому, смакую перспективу получать Российские пенсии и жить по дешевым ценам в Ереване и в Армении, разочаруются. Запущен механизм проекта Армения без армян. Предполагается, после присоединения Армении к РФ в течение трех лет, “освободить” территорию Армении от армян. Кстати, после, предполагается пересмотр статуса тех инородцев, граждан РФ, которые приняли гражданство в последние годы. Их статус(права и льготы, пенсии, образования) должны отличатся от статуса “коренных” россиян.

  11. Норайр says:

    Господин Галуст Енокян. Вы-талантливый человек! Я все думал, на какую работу достоин Серж Саргсян по своим возможностям. Я все думал про начальника ЖЭК-а. Но не был уверен. Хороший начальник ЖЭК-а, должен быть деятельным человеком! Саргсян лежебока. Да. Вы правы! Начальником почты в провинциальном городке он мог бы работать. Вы бьете не в бровь, а в глаз! Высказались про ФОРПОСТ. Сколько мифов! Мы как дети, боимся от реальности. Что есть форпост? Еще до недавних пор в военной науке было такое понятие. Для своевременного оповещение главных сил о приближение противника, а так же для задержки противника, пока главные силы развернутся и примут бой, создавались форпосты. В современной войне это практически неуместно. За воздушными границами (и заграницами) следят радары, за передвижением на земле следят спутники шпионы и еще разные, другие средства электронной разведки. С какого счастья мы стали себя называть форпостом? Русские очень удивляются, когда узнают, что мы их форпост. Российские радары на Северном Кавказе и без нас отлично контролируют небо Турции, Ирана, Грузии, Азербайджана. Мы в состояние кого то “удержать”, пока Россия развернет силы? Не смешите. Мы абсолютно пустое место в оборонной концепции России. Не потому что Россия очень сильна. Просто ее оборонная концепция опирается на ядерным сдерживанием. Мы тут при чем? Выдумали свою значимость и тешим себя этим? Российские военные базы на территории Армении, не в состояние вести не наступательные, не оборонительные действия против ни одной страны в регионе. Единственная страна, которому они могут нанести урон, это Армения. Если ударят в тыл.

  12. Տիգրան says:

    ով որ մտածում է, որ Արցախը պատմական եւ մշակութային առումով Հայաստան չէ, նա, ըստ էության, համաձայն է մեր հարեւանների հետ, որոնք «հիմնավորումներ» են փնտրում, թե ինչպես հարձակվել Հայաստանի այդ մասի վրա:

    Հարգելի Արամ, իմ աշխարհընկալումն էլ է այսպես, որ Արցախը Հայաստան է, եւ մերժում եմ Հայաստան ու Արցախ համադասությունները: Ցանկացած նախադասությունում Արցախ հասկացությունը պիտի ստորադասվի Հայաստան հասկացությանը` անկախ այն ամենից, թե դրսի ատյաններում մեր սուպերդիվանագետները այսպես կոչված ԼՂՀ-ի հետ ում հետ եւ ինչ խաղեր խաղում: Շատ կցանկանայի, որ Առավոտն իր բոլոր հրապարակումներում հրաժարվեր Հայաստան-Արցախ համադասությունից, ինչպես նաեւ կցանկանայի, որ նոր վարչապետը, կառավարությունը նույնպես մեկընդմիշտ հրաժարվեր Հայաստան-Արցախ համադասությունից: Հակառակ դեպքում, ով էլ որ լինի նոր վարչապետ` «դրսի» թե «ներսի» մարդ, եթե չի ընկալելու Արցախը որպես Հայաստանի մարզերից մեկը ու չի իրականացնելու դրանից բխող քաղաքականություն, այլ անիմաստ հրճվանով փաստելու է հայկական այսպես կոչված 2, 3, 10, 1000 իբր պետությունների առկայությունը եւ գործելու է ըստ այդ աշխարհընկալման, ապա ինչ տարբերություն, թե ով կլինի վարչապետ եւ մնացածը:

  13. Մարատ says:

    Սրտի ցավով, բայց՝ լիովին համամիտ եմ Նորայրի դիտարկումների հետ: Բա՛վ է իլյուզիաներով ապրել, սթափվել է պետք: Միթե՞ ակնդետ չէ, որ ՛՛մեծ եղբայրն՛՛ ավելի շատ է հավասար, քան մենք: Հարգանքներս:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930