Վերջին մի քանի օրերին շատ ակտիվ շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը՝ որպես վարչապետի ամենալավ, ամենահարմար թեկնածու:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Հովիկ Աբրահամյանն ընդունելի թեկնածու է քաղաքական բոլոր ուժերի համար: Նա բավականին գովել է Հովիկ Աբրահամյանի կարողությունները եւ վստահեցրել, որ նա պրոֆեսիոնալ չինովնիկ է, որ ամենալարված իրավիճակներում հնարավորինս լուծումներ է կարողանում գտնել:
Ապրիլի 8-ին Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր, 1993-96 թթ վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ Ձեր կողմից ընդունելի՞ է արդյոք Հովիկ Աբրահամյանը՝ որպես վարչապետի ամենալավ թեկնածու: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը կամ ցանկացած այլ թեկնածու ինձ համար ընդունելի կլինի, եթե կարողանա ճիշտ ծրագիր ներկայացնել»:
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի խոսքերին՝ պարոն Բագրատյանը նշեց, որ ուրիշներին չի մեկնաբանում:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանի անունը նույնպես ֆեյսբուքում շրջանառվում է վարչապետի հավանական թեկնածուների շարքում: Շատերը վստահեցնում են, որ միայն Բագրատյանը ոտքի կհանի մեր քանդված տնտեսությունը: Մեր հարցին՝ Դուք կաշխատեի՞ք առաջարկի դեպքում՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Եթե առաջարկ լինի ու եթե ծրագիրս ընդունեն, ապա կարելի է քննարկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ահագին զվարճացրիք 😀 😀 😀 …. ԱՄՆ-ի ագենտ Բագրատյանը, ով քարու քանդ արեց մեր երկիրը, ինչպես ագենտ գայդարը Ռուսաստանը – վարչապետ
Սերժը մի ԱՄՆ ագենտից Հայաստանը չազատեց ,որ մյուսին դնի:
Կեցցեն ՀՀ երեք Նախագահները