Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության զարգացմանն աջակցելուն կոչված «ՀիմնաՏավուշը» մտադիր չէ գյուղացիներին հատուցել

Ապրիլ 08,2014 20:22

Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը հայտնեց,որ «ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամը չի պատրաստվում փոխհատուցել իրենց եւ վերաքննիչ բողոք է բերել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: Քանի որ հիմնադրամը պետական տուրքի գումարը սահմանվածից քիչ է մուծվել, վերաքննիչ բողոքը չի ընդունվել, դատարանը հիմնադրամին երկու շաբաթ է տվել այդ թերությունը վերացնելու, վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար: Ս. Սարգսյանն ասաց. « Մենք` գյուղացիներս պայքարում ենք ցրտահարության, կարկտահարության դեմ, «ՀիմնաՏավուշի» դե՞մ էլ  պայքարենք»:

Սեյրան Սարգսյանը ու եւս 3 դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամին: Այն ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: 2010 թ. մայիսի 22-ին Իջևանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011 թ. մարտին Ֆրանսիայում կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:

2012թ. Դիտավանում ցանվել է 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Ս. Սարգսյանի խոսքերով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում՝ հեկտարի հաշվով՝ եւս 30 հազարական դրամ: Ըստ պայմանագրի «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա:

Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 միլիոն 860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամ եկամուտ: Դիտավանցիները յուրաքանչյուր հեկտարի մշակության համար ծախսել են 350 հազարական դրամ, ընդհանուր՝ 3.5 միլիոն դրամ: Դատավարության ընթացքում «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հանդես են եկել հակընդդեմ հայցով: Դատարանը համարել է, որ եգիպտացորենի հունձը, ինչպես նախատեսված է եղել պայմանագրով, կատարվել է «ՀիմնաՏավուշի» տեխնիկայով, հետեւաբար հայցվորներից յուրաքանչյուրը պարտավոր է իր մշակած հողամասերի չափերին համապատասխան կատարել հնձի վարձավճարը:

2014թ. փետրվարի 5-ին դատավոր Արման Կուրեխյանը որոշել է դիտավանցիների հայցը բավարարել մասնակի, սկզբնական եւ հակընդդեմ հայցերով բռնագանձման ենթակա գումարների հաշվանցի արդյունքում

«ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի բռնագանձել 2 միլիոն 657 հազար 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազար 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար,հօգուտ Վարդան Սարգսյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար , հօգուտ Սամսոն Ալիխանյանի 221 հազար 500 դրամ պատճառված վնասի եւ 2930 դրամ պետական տուրքի գումար: Դատարանը վճռել է, որպես փաստաբանի վարձատրության գումար, հօգուտ հայցվորների բռնագանձել 200 հազար դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հավանաբար ՀՀ նախագահի վերջին այցից հետո Տավուշի մարզպետն իր պարտքերի վերադարձնելն անիմաստ է համարում, քանի որ իրեն այնքան ապահով և անպատիժ է զգում, որ թքած ունի նույնիսկ դատարանի որոշման վրա: Նա ոչ միայն պարտքերը չի վերադարձնում, այլև բարենպաստ պայմաններ ստեղծելու համար փորձում է իր խնամի Ա.Ղալումյանից Վազաշեն-Պառավաքար ճանապարհի շրջանցիկ հատվածի կառուցման նպատակով հատկացված գումարից իր և վերևների բաժինը ստանալ, որը սակայն առ այսօր չի հաջողվել: Հետաքրքրն այն է, այս մտքից նա չի հրաժարվել նույնիսկ ՀՀ նախագահի այցից հետո:
    Այնպես, որ «Մենք` գյուղացիներս պայքարում ենք ցրտահարության, կարկտահարության դեմ, «ՀիմնաՏավուշի» դե՞մ էլ պայքարենք», միտքը ճիշտ է և տեղին, միայն մեկ հավելում՝ ցրտահարությունն ու կարկտահարությունը բնական աղետներ են և ամեն տարի սպասելի, իսկ «ՀիմնաՏավուշի» փաստացի տեր Արմեն Ղուլարյանը՝ արհեստածին և միշտ անակնկալ:

  2. Anna says:

    Հետաքրքիր է որևէ մեկն ակնկալում էր որ անպատժելի Ղուլը կարող է ի օգուտ հասարակ տավուշեցու որևէ գործ կատարե՞լ:Մարդիկ արդեն մարզից փախչում են դեպի Ադրբեջան,իսկ նա հիմա էլ վերաքննիչ բողոք է ներկայացնում:Կեցցեն նրան հովանավորողները:Հետաքրքիր է այս ամենն ինչ ավարտ է ունենալու և երբ:

  3. David says:

    Շատ մի նեղվեք, քիչ մնաց, որ թացն ու չորը իրար հետ վառվեն: Թեժ է լինելու…

  4. Վահե says:

    Տավուշբաշու հերթական թալանի ևս մի դրսևորում:Ղուլի աջակցումը գյուղատնտեսությանը իրականանում է կեղծիքներով ու իր բնավորությանը հարազատ խարդախ թալանով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930